Վրաստանի կառավարությունը կրճատում է վարչական ծախսերը: Իր ենթակայության ներքո գտնվող պետական կառույցներին գործադիրը հանձնարարել է մինչև մարտի 16-ը ներկայացնել ծախսերի կրճատման ծրագիր: Ավելին՝ կառավարությունը մտադիր է Վրաստանում ընթացիկ տարվա տնտեսական աճի կանխատեսումը 5 տոկոսից իջեցնել 2 տոկոսի:
Այս մասին կառավարության մարտի 5-ի նիստին հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, հաղորդում է Civil.ge կայքը: Խադուրին ասել է, որ նախարարություններին և մյուս գերատեսչություններին հանձնարարվել է շենքերի վերանորոգման ծախսերը հասցնել նվազագույնի, չգնել «փափուկ կահույք», սահմանափակել տրանսպորտային միջոցների շահագործումը, 30 տոկոսով կրճատել վառելիքի ծախսերը, նվազագույնի հասցնել գործուղումների թիվը և այլն:
Խադուրին տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք գործադիրի ենթակայության ներքո չեն, խորհուրդ է տվել նույն կերպ վարվել:
Ծախսերի կրճատումը ենթակառուցվաքային և սոցիալական ծրագրերի վրա չի տարածվի:
Էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ կառավարությունը մտադիր չէ բարձրացնել հարկերը կամ բյուջի պակասուրդի աճը սահմանափակել վարչական ծախսերի կրճատմամբ:
Վարչական ծախսերի կրճատման ուղղությամբ աշխատում է նաև Վրաստանի խորհրդարանը:
***
Վարչական ծախսերի կրճատումը Վրաստանի կառավարության՝ լարիի շուրջ ստեղծված իրավիճակի կայունացման ծրագրի մասն է, որի մասին վարչապետ Իրակլի Ղարիբաշավիլին հայատարարել էր փետրվարի 24-ին: Նա նշել էր, որ իրավիճակը վերահսկելի է, և տագնապի հիքմեր չկան:
Վրացական լարին սկսել է արժեզրկվել 2014թ․ նոյեմբերից: Նոյեմբերից մինչ այժմ լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 29 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ 16 տոկոսով:
Մարտի 6-ին լարիի փոխարժեքը կազմել է 2,14 լարի/1 դոլար, 2,36 լարի/1 եվրո:
2014թ․ նոյեմբերին լարիի փոխարժեքը տատանվում էր 1,75-1-85 լարի/1 դոլար միջակայքում:
Վրաստանի ֆինանսների նախախարը փետրվարի վերջին հայտարարել էր, որ «լարիի արժեզրկումը պայմանավորված է սպեկուլյացիաներով, որոշակի տագնապով և սպասումներով»:
civilnet.am
- 13:10Բոլորի համար նա հերոսուհի է. Բրյանսկի գիմնազիայում կրակոցների ժամանակ հայ ուսուցչուհին իր մարմնով փակել է աշակերտներին
- 11:10Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման
- 14:10Չեմ ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը կրկին խաբվի իր արևմտյան ընկերների կողմից
- 13:10Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև
- 14:10ՀԱՊԿ ԽՎ չգալու Հայաստանի որոշումն ափսոսանքով է ընկալվում. Գրիգորի Կարասին
- 14:10Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն
- 13:10Լիտվացի զինվորականներին արգելել են Ադրբեջան և Հայաստան մեկնել
- 15:10Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական «վերականգնելու» մասին
- 11:10Հայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
08.12.2023 | 15:10
08.12.2023 | 14:10
08.12.2023 | 13:10
08.12.2023 | 12:10
08.12.2023 | 11:10
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.