Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, կեսօրից փոքր-ինչ անց, դիմահար կրակոցներով սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Նազարյանցը: Մեր տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսարան՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին:
Կալանավայրերի վարչությունից հայտնեցին, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին «գողականների» այցելության փաստը, հորդորելով տեղեկություն ստանալ վարույթն իրականացնող մարմնից: Դեպքը, որի առնչությամբ ներկայում նախաքննություն է կատարվում և Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել, տեղի է ունեցել բավականին վաղուց՝ 2011 թվականին:
Ո՞ւմ նկատմամբ է կատարվել սպանության փորձը, և արդյոք Իսպիրյանը կապ ունի՞ սպանվածների հետ, այս հարցերին նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հետևյալ պատասխանը տվեց. «Սպանվածը հանրահայտ դեմք չի, որ ասեմ, և դուք ճանաչեք:
Կարող եմ նշել միայն, որ այս գործը Լևոն Ղազարյանի սպանության հետ կապ չունի: Մնացած հարցերին չեմ կարող պատասխանել առանց իմ պաշտպանյալի համաձայնության»: Ինչ վերաբերում է Երրորդմասցի Լյովիկի և ընկերների պանության գործին, ապա քննությունն արդեն իսկ փոխանցվել է ԱԱԾ-ին: Երեք սպանվածները չեն հասցրել հանդիպել Իսպիրյանին. նրանց վրա հարձակվել են ՔԿՀ ավտոկայանատեղիում:
Ասում են՝ Երրորդմասցի Լյովիկը եղել է «Ջիպ» մեքենայով, իսկ նրան հետևել է «07» մակնիշի մեքենա, որն ինչ-որ պահի վազանց է կատարել և դեպքի վայր հասել ավելի շուտ:
«Նուբարաշենում» տարածված խոսակցությունների համաձայն՝ սպանողները եղել են դիմակավորված, գործել են պրոֆեսիոնալ, արձակվել են երկար, կարճ և ստուգողական կրակոցներ: Զենքերը գցել են մոտակայքում: Ապա այնտեղ մշտապես կանգնող տաքսիստներից մեկին խնդրել են տեղափոխել իրենց, սակայն վերջինս հրաժարվել է դա անել, իսկ մյուսին զենքի սպառնալիքով ստիպել են իրենց տեղափոխել:
Ի դեպ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կան տեսախցիկներ, որոնք, սակայն, հեռու են ավտոկայանատեղիի տարածքից, և պատկերները թերևս աղոտ կլինեն: Կրակոցների առաջին պահից «Նուբարաշենում» կարծել են, թե բերդից մարդ է փախել: Ի դեպ, սպանվածներից Դրոն 35 տարեկան էր, նոր էր ամուսնացել, փոքր երեխա ուներ: Ավագ եղբայրը հետախուզման մեջ է, իսկ հայրը ժամանակին հայտնի ԱԻՄ-ական է եղել: Ինքը՝ Լյովիկը, հայտնի Պզոյի ազգականն է, և նա պատրաստվում էր մոտ ժամանակներս գալ Հայաստան՝ Օշականցու հետ Լյովիկին հաշտեցնելու առաքելությամբ:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.