Պետական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու, չինովնիկներին ոգևորելու համար 2012 թվականին կառավարությունը նրանց նվեր մատուցեց սոցփաթեթի տեսքով: Անցել է երկու տարի, բայց պետական ծառայողների սոցփաթեթի ներդրման անցումային շրջանը դեռ չի ավարտվել: Սոցփաթեթն այն ժամանակվա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի նախաձեռնությունն էր: Մոտ 120 հազար չինովնիկները հնարավորություն ստացան տարեկան 132 հազար դրամ ստանալ պետությունից, որը ծախսում են բուժօգնություն ստանալու, հանգիստ կազմակերպելու, հիփոթեք մուծելու կամ կրթության դիմաց վճարելու նպատակով, նայած ում ինչ է պետք:
Նվեր-փաթեթի ամենապահանջված մասը 60 հազար դրամի բուժօգնությունն է, ըստ կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկի, որը բավականին լայն է՝ ատամի կարիեսից մինչև թոքախտի և էպիլեպսիայի բուժում: Սկզբում որոշվեց, որ սոցփաթեթի ծառայությունները փոխհատուցելու են ապահովագրական ընկերությունները: Յուրաքանչյուր շահառու ինքն էր ընտրում ընկերությունը և եթե ունենում էր առողջական խնդիր կամ ցանկանում էր հանգստանալու մեկնել ՀՀ կամ ԼՂՀ որևէ հանգստյան տուն, զանգահարում էր իր ապահովագրական ընկերություն, և վերջինս պետբյուջեի տրամադրած գումարի սահմաններում վճարում էր բուժօգնության կամ հանգստի համար: Սա աշխուժացրեց ապահովագրական շուկան, մրցակցություն սկսվեց:
Պետաշխատողներին շահագրգռելու համար նրանք նույնիսկ հեռախոսներ կամ այլ նվերներ էին բաժանում, որպեսզի հենց իրենց ընտրեն: Անցյալ տարի որոշեցին ապահովագրականներին խաղից հանել, և բուժօգնության մասով իրագործողը դարձավ առողջապահության նախարարությունը, իսկ բուժօգնության համար հատկացվող 52 հազար դրամ գումարը սոցփաթեթում ավելացվեց 8 հազար դրամով: Փոփոխությունը բացատրվեց պետական բյուջեից հատկացվող միջոցների ծախսման արդյունավետությունը բարձրացնելով, բայց մոտ 1 տարի սոցփաթեթի տրամադրման հարցում լիակատար անորոշություն էր տիրում: «Մարդիկ գնում էին հիվանդանոց, ասում էին, որ ապահովագրված են, բայց հիվանդանոցը հրաժարվում էր ընդունել նրանց, քանի որ ապահովագրական ընկերությունների հետ պայմանագրերի ժամկետն ավարտվել էր, իսկ այլ հիմք չկար, և ոչ ոք չգիտեր, թե ով և ինչպես է վճարվելու հիվանդանոցի ծառայությունների համար:
Առողջապահության ծախսը փաթեթում ավելացրել են, գնաս հիվանդանոց, թե ոչ, դու դա վճարում ես: Միայն ծանր դեպքերում՝ ասենք, ավտովթարի կամ այլ աղետի, կարող ես դիմել, իսկ տարրական գինեկոլոգիական հետազոտություններ հրաժարվում են փաթեթի շրջանակում կատարել»,- բողոքում էր նախարարության մի աշխատակից, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակենք: Հունվարի 1-ից առողջապահության նախարարությունը նոր ձև ներմուծեց, սկսեց բաժանել հավաստագրեր, որոնք քաղաքացին պետք է մշտապես իր մոտ ունենա և, ցույց տալով բուժհաստատությունում, ստանա բուժօգնություն: Բայց արդյոք սրա համար մեկ տարի՞ էր հարկավոր:
Մեր հարցերին պատասխանեց առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը: «Քանի որ 2014 թվականը դեռ անցումային ժամանակահատված էր, այսինքն, այդ պահի դրությամբ շատերն ունեին ապահովագրական ընկերությունների հետ արդեն կնքված պայմանագրեր, կառավարության որոշման համաձայն, գործող պայմանագրերն ուժի մեջ մնացին մինչև դրանց ժամկետի ավարտը: Իսկ ժամկետը լրանալուց հետո այդ շահառուները փաթեթից օգտվում են մեր միջոցով, որի համար իրենց պետք չէր որևէ քայլ ձեռնարկել, գալ, պայմանագիր կնքել: Իրենց հասնում են այդ նույն ծառայությունները, որոնք նա կարող է ստանալ ցանկացած բուժհիմնարկից, որի հետ մենք ունենք պայմանագիր և, դրան համապատասխան, ուղղակի փոխհատուցում ենք բյուջեից իրենց բուժման ծախսերը»:
— Մինչև հավաստագրերի բաժանումն ինչպե՞ս պետք է ստանային օգնություն:
— Մինչև այդ սոցփաթեթի շահառուն իր հիմնարկից վերցնում էր տեղեկանք, որ նա հանդիսանում է սոցփաթեթի շահառու: Անցյալ տարվա ապրիլից մինչև տարվա վերջ մենք ունեցել ենք շուրջ 5 հազար 500 սոցփաթեթի շահառուի բուժօգնության դեպք, որը մենք փոխհատուցել ենք: Հիվանդանոցային դեպքերի մասին է խոսքը:
— Պետծառայողներն ասում են, որ անհարմար էր այդ բուժօգնությունն ստանալը: Հիվանդանոցը իրենց չէր ճանաչում, տեղեկանք բերելը հեշտ չէր անհետաձգելի դեպքերում:
— Տեղեկանքը կարելի էր ներկայացնել մինչև դուրս գրվելը: Սա կարող էր տևել 5-10 օր: Այս ընթացքում պետք է մեկը շահառուի հարազատներից, բարեկամներից նրա հիմնարկից տեղեկանքը բերեր: Երկրորդը՝ ցանկացած նոր ծրագիր կամ փոփոխություն սկզբնական շրջանում իրազեկման խնդիրներ է բերում: Ժամանակ էր պետք, որ մարդիկ տեղեկացված լինեին, հիմա պրոցեսը գնում է, հունի մեջ է մտել: Դուք ասում եք՝ դժգոհություններ կային: Գիտե՞ք, թե ապահովագրական ընկերություններից որքան էին դժգոհում: Որովհետև դրանք առավելագույն շահույթ ստանալու համար փորձում էին մերժել բուժօգնության փոխհատուցման դեպքերը, և մարդիկ բազմիցս բանակցություններ էին վարում ընկերության հետ, որ տեսնեն՝ իրենց բուժումը կփոխհատուցվի՞, թե՞ ոչ, նոր գնում էին բուժհիմնարկ: Մենք բազմաթիվ նման բողոքներ ունեինք: Այնպես որ, պետական համակարգին փոխանցելով այս ծառայությունները, շահառուները մի քանի անգամ ավելի շահեկան պայմաններում են հայտնվում:
— Որո՞նք են այդ շահեկան պայմանները:
— Առաջ բազային փաթեթի շրջանակներում, որի դիմաց պետությունը վճարում էր ապահովագրական ընկերությանը մեկ շահառուի համար 52 հազար դրամ, ընկերությունը պարտավոր էր ապահովել մինչև 33 մլն 800 հազար դրամի տարեկան ծածկույթ: Մեր դեպքում նման սահմանափակում չկա: Նույն շահառուն, եթե նույնիսկ տարին երկու անգամ թանկարժեք սրտի վիրահատության կարիք ունենա, որի գինը կարող է, դիցուք, մի 4-5 մլն կազմել, սա ենթակա է փոխհատուցման: Երկրորդը՝ յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն կնքում է պայմանագրեր սահմանափակ թվով բուժհիմնարկների հետ, իսկ մենք, որպես նախարարության մարմին, ՀՀ բոլոր բուժհիմնարկների հետ ունենք կնքված պայմանագիր: Այսինքն, շահառուներն ունեն ավելի մեծ ընտրություն, թե որ հիմնարկին դիմել: Այսօր շահառուն հնարավորություն ունի իր սոցփաթեթի մնացորդ գումարների հաշվին ապահովագրելու ընտանիքի անդամին և օգտվելու արտահիվանդանոցային ախտորոշիչ հետազոտություններից, ինչը թանկ ծառայություն է: Այս տարվանից սկսած, բոլոր շահառուները տարեկան մեկ անգամ կանխարգելիչ բուժզննություն պետք է անցնեն: Դրա համար է ևս 8 հազար դրամ տարեկան մեկ անձի հաշվով հատկացվել:
— Առողջապահության նախարարությունը սոցփաթեթի ծրագրով մեկ տարում որքա՞ն գումար է ստացել բյուջեից:
— Անցյալ տարի հավաքել է այս հաշվի վրա շուրջ 3 մլրդ, որից մենք ծախսել ենք 1,4 մլրդ:
Սյուզան Սիմոնյան
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.