Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում ծառից երիտասարդ տղայի դի կա կախված: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության օպերատիվ խումբը, բաժանմունքի պետ Արկադի Սահակյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով փրկակարներ: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը, ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հատնում է նաև, որ ինքնասպան եղած երիտասարդի տաբատի հետևի գրպանում հայտնաբերվել է երկտող, որտեղ գրված է «Կներեք ամեն ինչի համար, Պապ ջան շատ եմ քեզ տանջել ու չեմ ուզում, որ դա շարունակվի: Մեր սաղ անհաջողությունը ես էի, Քեզ ու Մամային շատ եմ սիրում: Քո նման Հայր մարդիկ պետք ա երազեն, որ ունենան. Չգնահատեցի, կներեք, սիրում եմ ձեզ»: Քննիչի որոշմամբ երկտողը առգրավվել է, և նշանակվել են մի քանի փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական, ձեռագրաբանական, մատնադրոշմային և այլն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են երիտասարդի ինքնությունը:
***
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի գրպանում հայտնաբերվել է նաև վարորդական իրավունքի վկայական, Երևան քաղաքի բնակիչ 27-ամյա Վ. Ա. անվամբ: Հայտնաբերվել են նաև Opel մակնիշի ավտոմեքենայի բանալիներ, և ոստկանությունն ու քննչական բաժինը ճշտում են, թե արդյոք Դավիթաշենի կամրջի տակ կայանված Opel մակնիշի ավտոմեքենան նրան է պատկանում, թե նա է վարում:
© shamshyan.com
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.