NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել Հայաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմի հետ։
-Այս տարվա ապրիլի 24-ին պլանավորվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպել։ Իսրայելի պատվիրակությունը կմասնակցի՞ այդ միջոցառումներին, թե՞ ոչ։
-Այս տարի Իսրայելի անկախության միջոցառումները սկսվում են ապրիլի 22-ին եւ շարունակվում են ողջ հաջորդ օրվա ընթացքում։ Ապրիլի 24—ը ուրբաթ է, իսկ ուրբաթ երեկոյան հրեաների մոտ սկսվում է Շաբաթը։ Այդ պատճառով Իսրայելի պաշտոնական դեմքերի համար հեշտ չէ մասնակցել այդ օրը պլանավորված միջոցառումներին։ Մեր կարծիքով՝ ապրիլի 24-ը խնդրահարույց օր է պաշտոնական այցելությունների համար։ Հուսամ, Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը տարվա ընթացքում կայցելի Երևան։
-Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ը հայտարարել է Չանաքալեի ճակատամարտի 100-ամյակի օր։ Վերջին շրջանում Թուրքիան և Իսրայելը սուր հայտարարություններ հնչեցրեցին միմյանց հասցեին։ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հրավիրվե՞լ են այդ միջոցառումներին՝ հաշվի առնելով կողմերի սուր ելույթները։
-Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 24-ին չի մեկնի Թուրքիա, ոչ միայն վերոնշյալ պատճառներով, այլ նաև այն պատճառով, որ նման հրավեր չի ստացել։
-Իսրայելը Ադրբեջանին զենք մատակարարող երկրներից մեկն է։ Տարվա սկզբից ղարաբաղյան հակամարտության գոտում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել։ Ձեր կարծիքով, ի՞նչ է անհրաժեշտ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար։
-Ինչպես ղարաբաղյան հակամարտության այնպես էլ Իսրայելա-պաղեստինյան խնդրի դեպքում մենք կարծում ենք, որ միայն կողմերի միջեւ ուղիղ բանակցություններն են կարող հանգեցնել խնդրի լուծմանը։ Այդ պատճառով մենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբին։
-2000-ական թթ. Իսրայելը Հայաստանում ադամանդագործության ոլորտի խոշորագույն ներդրողներից էր։ Կարո՞ղ ենք հույս ունենալ, որ հանրապետությունը նորից կգրավի Իսրայելի ներդողներին։ Իսրայելցի ոսկերիչները հետաքրքրվա՞ծ են հայկական ազատ տնտեսական գոտով։
-Կարծում եմ, որ հենց որ ազատ տնտեսական գոտին սկսի աշխատել, նա կհրավիրի իսրայելցի գործարարների ուշադրությունը։
-2014թ. դեկտեմբերին Հայաստանն ու Իսրայելը մաքսային ոլորտում համագործակցության ամրապնդման շուրջ միջպետական համաձայնագիր էին ստորագրել։ Ինչպե՞ս դա կնպաստի փոխադարձ առեւտրի զարգացմանը։
-Մաքսային ոլորտում համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի գործարարների համար ճանապարհ բացել, որպեսզի նրանք կարողանան առավել արդյունավետ աշխատել ձեռնարկությունների հետ։ Մենք հույս ունենք, որ այդ համաձայնագրերի՝ ուժի մեջ մտնելուն պես Իսրայելի եւ Հայաստանի միջեւ առեւտրի ծավալները կմեծանան։
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.