«Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ հիմնադիր նախագահ, գործարար Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործը կարող է տեղափոխվել ԱԱԾ վարույթ:Կայքիի ունեցած այս տեղեկությունները առայժ ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում են:
Քրեական գործի նախաքննության արդյունքների, ընթացքի մասին մեր հարցմանն ի պատասխան ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործն ուղարկել են ՀՀ Գլխավոր դատախազություն և գործի ընթացքի մասին որևէ այլ տեղեկություն հայտնել չեն կարող:
Հիշեցնենք, գործարարի դին 2015 թվականի փետրվարի 16-ին հայտնաբերվել էր իր տանը, ննջասենյակում` հրազենային վնասվածքով: Հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ինքնասպանության հասցնելը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, շրջանառող վարկածներից մեկը նրան պատկանող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի մի քանի միլիոն դոլարի հասնող պարտքն է:
1998թ. օգոստոսի 11-ին գրանցված այս ՍՊԸ-ն, 2005 թվականից իրականացնում է էլիտար բնակելի և բազմաֆունկցիոնալ համալիրների շինարարական աշխատանքներ: Դրանց թվում են Սայաթ-Նովա 40, Բաղրամյան 53 Խանջյան 29 հասցեներում կառուցված շենքերը: Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ ընկերությունը ֆինանսական ճգնաժամի մեջ է:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սայաթ-Նովա 40 հասցեի էլիտար շենքում բնակարաններ գնած անձինք, որոնց թվում, ի դեպ, բավական հայտնի անուններ են (նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյան, ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյան) մինչ օրս չեն կարողանում տեր դառնալ իրենց գնած բնակարաններին: Բանն այն է, որ շենքի տարածքը գրավադրված է բանկում:
Դեռևս տարիներ առաջ, ՀՀ կառավարության որոշմամբ, «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ին պետական բյուջեից 960 մլն. դրամ էր տրամադրվել՝ Սայաթ-Նովայի 40 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար: Իսկ որպես բյուջետային երաշխիք ընկերությունը գրավադրել էր 2.75 մլրդ. դրամի անշարժ գույք:
Ի դեպ, նույն իրավիճակում է նաև Խանջյան 29 հասցեում նույն ընկերության կառուցած բազմաբնակարան շենքը: Այն ևս ժամանակին գրավադրվել է օֆշորային գոտում` Սեյշելյան Հանրապետությունում գրանցված «Բրեդվել ինվեսթմենթ քորփ» ընկերությանը:
2011թ. «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի կնքած պայմանագիր են կնքել անշարժ գույքի գրավադրման այս պայմանագրով էլ ընկերությունը 6 միլիոն դոլար է ստացել:
Բացի հիշյալ վարկային պարտավորություններից, ընկերությունը, պարզվում է, նաև հարկային չկատարված պարտավորությունների մասով է պարտքեր ունեցել:
Ըստ 2014թ. հուլիսին Ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության՝ «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտքն ավելացել է ևս 46.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությամբ:
Մամուլում լուրեր տարածվեցին, որ ինքնասպանությունից առաջ գործարարը նամակ էր հանձել աղախիններին` լրագրողներին, ընտանիքի անդամներին փոխանցելու համար, որտեղ մանրամասն շարադրել է թե ինչպես են գոյացել այս պարտքերը: Թերեւս դա էլ պատճառ է դարձել, որ քննարկվի գործը ԱԱԾ վարույթ տեղափոխելու վարկածը:
«Փաստինֆո»
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 12:10Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- 11:10Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան
- 15:10Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 13:10Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:10Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.