«2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շուրջ 10 միլիարդ 550 միլիոն դրամի տուգանք են վճարել երթևեկության կանոնների այն խախտումների համար, որոնք արձանագրվել են արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Այս թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է շուրջ երկու միլիարդ դրամով: Ընդ որում սա չի վերաբերում այն խախտումներին, որ ճանապարհային ոստիկանության տեսուչներն են արձանագրում, այլ բացառապես տեցախցիկների և արագաչափերի աշխատանքի արդյունքում գրված տուգանքներին:
Մոտավորապես երկու միլիարդ՝ դրամի ակտ էլ գրում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչը նախկինում նույնպես արել են: Բայց երբ 2014 թվականի թվերը համեմատում ենք այն ժամանակների հետ, երբ արագաչափեր չկային, հասկանալի է դառնում, որ հայաստանցի վարորդների վրա մոտավորապես ութ միլիարդ դրամի հավելյալ բեռ է առաջացել: Մոտավորապես այդքան գումար, որ նրանք նախկինում ծախսում էին բոլորովին այլ նպատակների վրա, հիմա ստիպված են տուգանք վճարել:
Երբ արագաչափերը նոր էին տեղադրվել, կառավարության ներկայացուցիչները ասում էին, որ ճիշտ է, դրանց պատճառով ավել փող են տալիս մարդիկ, փոխարենը այդ սարքերի գործունեության արդյունքում մեծանում է երթևեկության, այսինքն քաղաքացիների անվտանգությունը: Պաշտոնական վիճակագրության թվերը, սակայն, ցույց են տալիս, որ վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների՝ վիրավորների թիվը գնալով աճում է: 2014-ին, օրինակ, 2013-ի նկատմամբ, այդ աճը կազմել է 12 տոկոս, իսկ ահա 2011-ի նկատմամբ 2014-ի աճը ամբողջ 35 տոկոս է կազմել: Ստացվում է ի՞նչ, քաղաքացիների երթևեկության անվտանգությունը սրանից չի մեծացել, ավելի մեծ թվով քաղաքացիներ են տուժում վթարների պատճառով, և սա քիչ չէ 10 միլիարդ դրամ էլ հավելյալ վճարում են: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, երեկ Աժ-ում այս վիճակը մեկնաբանելով, ասել է, թե վերջին տարիներին Հայաստանում ավտոմեքենաների թիվը 150 հազարով աճել է և վիրավորների աճը պայմանավորված է հենց դրանով:
Հայկական Ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.