Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է հաշվետու տարում ըստ ոլորտների իրականացված միջոցառումները. պետական պատվերի շրջանակում 32 ծրագրերի գծով իրականացվել է 60.4 մլրդ դրամի ֆինանսավորում, հաստատվել է 2015 թ. պետական պատվերի տեղադրման նոր կարգը՝ կոռուպցիոն ռիսկերը կրճատելու նպատակով: 2014 թ. հուլիսի 1-ից 60-70 տոկոսով բարձրացվել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձը, 2015 թ. պետական բյուջեով հաստատվել և առողջապահության ոլորտում ներդրվել է 5 նոր ծրագիր՝ 669.9 մլն. դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում` սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրը՝ 500.0 մլն դրամ գումարով: Բարելավվել է սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման կարգը. 2015 թ. հունվարի 1-ից ներդրվել է տարեկան կանխարգելիչ պարտադիր բժշկական զննության բաղադրիչը, ընդլայնվել է սոցփաթեթի շահառուների ցանկը և առաջարկվող բժշկական ծառայությունների շրջանակը: Հայաստանի ողջ տարածքում գործարկվել է շտապօգնության տեղեկատվական-վերլուծական համակարգը և 1-03.am կայքը, 2014 թ. օգոստոսի 1-ից իրականացվել է 10 մարզերի առողջապահական համակարգի քարտեզագրում: Շարունակվել է Դեղերի պատշաճ արտադրական գործունեության (ՊԱԳ) ներդրման գործընթացը, որի արդյունքում 2014 թ. երկու դեղագործական ընկերությունների տրամադրվել է ՊԱԳ համապատասխանության հավաստագիր: Ընթացքի մեջ են նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի մշակման աշխատանքները:
Արմեն Մուրադյանը նշել է, որ հաստատվել են մի շարք իրավական ակտեր` մոր և մանկան առողջության, հանրային առողջության պահպանման, բժշկական օգնության և սպասարկման, դեղորայքային քաղաքականության, լիցենզավորման գործընթացի բարելավման, առողջապահական համակարգի մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ, ընդլայնվել է միջազգային համագործակցության շրջանակը, կատարվել են նախարարության ընթացիկ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ:
2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաև առողջապահության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը, «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը, «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Հաշվի առնելով նշված ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի առկայության հնարավորությունը՝ կառավարության ղեկավարը հորդորել է այս կառույցների ղեկավարներին աշխատել թափանցիկության, հաշվետվողականության և հետևողականության սկզբունքներով:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուշադրությունը հրավիրել է պետպատվերի տեղադրման գործընթացի թափանցիկության և հասցեականության խնդրի վրա, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը բացառվեն և պետբյուջեից ուղղվող ֆինանսական միջոցները ծախսվեն ըստ նպատակայնության: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է այդ նպատակով մշակել և կառավարություն ներկայացնել պետպատվերի համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ավելացմանը միտված միջոցառումներ և բուժաշխատողների աշխատավարձի բարձրացմանն ուղղված ծրագրեր:
Սոցիալական փաթեթի շրջանակում առաջարկվող ծառայությունների առնչությամբ վարչապետը նշել է, որ և´ շահառուների, և´ բուժհաստատությունների շրջանում տեղեկացվածության պակաս կա, և հանձնարարել առողջապահության նախարարին Երևանում ու մարզերում ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտին հասցնել և կառավարության հաստատմանը ներկայացնել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը: Հովիկ Աբրահամյանը ողջունել է նաև տեղական դեղագործական ընկերություններին պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրումը և նշել, որ կառավարությունը հնարավորինս կաջակցի հայրենական արտադրության դեղերի արտահանմանը:
Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է առողջապահության նախարարին և նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարներին՝ ուշադրության կենտրոնում պահել և պարբերաբար վերահսկել ընթացիկ գերակա խնդիրների կատարումը և ծրագրերի իրականացումը:
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 14:10Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը
- 13:10Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 11:10ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 14:10Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:10ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.