«Լոս Անջելեսի միջազգային օդանավակայաններ» հաստատությունը խզում է ավելի քան 845 հազար դոլարի պայմանագիրը «Gephardt Government Relations» ֆիլմայի հետ, որը գործում է որպես Թուրքիայի գրանցված օտարերկրյա գործակալ եւ նպաստում է Հայոց ցեղասպանության ժխտողականությանն ուղղված ջանքերին: Այս մասին կայքին տեղեկացրեցին Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի ծառայությունից:
Անցյալ տարեվերջին կազմակերպությունը քաղաքապետ Էրիկ Գարսետտիին կոչ էր արել խզել Լոս Անջելեսի կապերը նախկին կոնգրեսական, Հայոց ցեղասպանության ժխտողականության հայտնի ջատագով Դիք Ջեֆարդտի հետ, ինչպես նաեւ դադարեցնել «Լոս Անջելեսի միջազգային օդանավակայաններ» քաղաքային հաստատության հետ պայմանագրի գործունեությունը, որը ղեկավարվում է 7 հոգանոց խորհրդի կողմից:
Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Նորա Հովսեփյանը ողջունում է այս որոշումը: «Դիք Ջեֆարդտը Կոնգրեսից հեռանալուց հետո, որտեղ ջանասիրաբար փորձում էր հասնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի նախագծերի ընդունման, հիմա դարձել է վճարվող լոբբիստ: Այժմ բոլորովին հակառակ դիրք բռնելով՝ նա հսկայական փողեր է ստանում թուրքական կառավարությունից, որպեսզի իր նախկին գործընկերների շրջանում քարոզի դեմ հանդես գալ Հայոց ցեղասպանության հարց շուրջ արդարության հասնելու գործում: Որպես Հայոց ցեղասպանությունը ժխտող անձ՝ նա արժանի չէ Լոս Անջելեսի քաղաքացիներից ստացվող ոչ մի դոլարի, եւ չպետք է որեւէ կապ ունենա մեր մեծ ազգի հետ»,- ասել է նա:
Ավելի վաղ ձեզ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի հայերին ներկայացնող կազմակերպությունների կոալիցիան ավելի քան 200 նամակ է ուղարկել ձեռնարկություններին, համալսարաններին եւ ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք համագործակցում են լոբբիստական հինգ ընկերությունների հետ: Դրանք ներկայում աշխատում են Թուրքիայի օգտին՝ Հայոց ցեղասպանության ժխտման նպատակով: Նամակներում կոչ է արվում, որպեսզի ընկերություններն այդ ֆիրմաներից պահանջեն դադարեցնել թուրքական կառավարության հետ պայմանագրերը՝ կապված այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականության ջանքերի ակտիվացման հետ: Եթե ֆիրմաները հրաժարվեն խզել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա ընկերություններին կոչ կարվի դադարեցնել դրանց հետ պայմանագրերի գործունեությունը:
news.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.