«Դոդի Գագո» արտահայտությունը վերջին 7-8 տարում իսպառ վերացել էր ԶԼՄ-ներից, հրապարակային ելույթներից, իրական և վիրտուալ խոսքի հարթակներից: Բայց հաշված րոպեներ պետք եղան ՀՀ նախագահին՝ այն լեգիտիմացնելու և ՀՀ քաղաքական լեքսիկոն մտցնելու համար: ՀՀԿ խորհրդի փետրվարի 12-ի նիստին ՀՀԿ «բետեեռ» Աշոտյանն այդպես էլ ասաց. «Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում»: Սերժ Սարգսյանն այս նիստում պատերազմ հայտարարեց «մտավոր ցածր ունակություններով անհատներին», որոնք չգիտեն որն է «այբը», որը՝ «բենը», չեն հասկանում, թե ինչ են խոսում, և այլն, և որոնք, մտնելով քաղաքականություն, դառնում են «զարգացման արգելակ»: Սույն նիստին ելույթ էին ունենում մտավոր բարձր ունակություններ ունեցող ՀՀԿ-ականներ՝ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը, Մանվել Գրիգորյանը:
Վարչապետը, որը դպրոցում, ինչպես հայտնի է, գերազանցիկ է եղել, այնքան լավ է սովորել, որ դասատուները նրանից չէին ցանկանում բաժանվել և թողնում էին նույն դասարանում, անմիջապես խոստացավ օգտագործել իր վարչական լծակները և «բամփել» նրա գլխին, ով մեկ, երկու, երեք անգամ ասելուց չի հասկանում: «Մարդն ընդունելի է չափի մեջ, երբ անչափության դավանանք է ունենում, դառնում է ծիծաղելի և զավեշտի մասին»,- «շարահյուսեց» Գալուստ Սահակյանը և, թևերը քշտած, լծվեց Ծառուկյանին մանդատից զրկելու գործին: Բայց ամենափայլուն, ամենագրագետ, «ոսկեղենիկ» ճառն արտասանեց Մանվել Գրիգորյանը: Այն կրճատելը սրբապղծություն է. «Դոդի Գագոն ազատամարտիկների ճամբարներ ա բացել:
Երբ որ մի հատ բացել էր, ես խնդրեցի հանրապետության նախագահին, Սարոյան Սեյրանը, Աբրահամյան Հովիկը միջամտեց: Թե սպորտսմեն էր, թե քաղաքական գործիչ, դուք ինքներդ գիտեք, սպորտսմեն ա: Մի քանի օր է, վերջը, էդ մարդը տեղը չբերեց, հետո էլ ցույց էին տվել, յանի, որ Ծաղիկ Ռուբենը ֆիդային ա, 92 թվին թողել էր փախել: 92 թվից էս կողմ չեմ ուզում ուրիշ բան ասեմ: Դրանք սկի Ղարաբաղի տեղը չեն իմացել: Ոչ միայն քաղաքական դաշտը, երկիրը աղավաղել են»: Առավել ուշագրավ է գեներալի խոսքը Ղարաբաղում չորացած դիակների մասին. «Մենք էս երկրում անկախության տերերն ենք, արմատները, իմ երկու եղբայրները, շատ-շատ ընկերներ, արյունը, դիակը Ղարաբաղում չի չորացել սահմանների վրա: Իսկ դրանք խաղում էին»:
Ուղղակի հանճարեղ էր Մանվել Գրիգորյանի ճառի ավարտը, որում նա նոր բառ հորինեց՝ «ղրմնղղղղղղղղղղղղ», և անգամ ՀՀԿ էլիտայի մտավոր ունակությունները չբավարարեցին գեներալի հնչյունաբանությունը վերծանելու և հասկանալու համար, թե ինչ է նշանակում այդ բառը: «Ես ուզում եմ վստահեցնել ձեզ, որ ձեր որոշումը ոչ թե միայն ղրմնղղղղղղղղ, անկախ դրանից, ով ուզում ա ըլի, էս երկրի անկախությունը ուզի վնասի, պոլնի պատասխանատվություն պտի կրի»:
Սյուզան Սիմոնյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.