Մի քանի օր առաջ մեր թղթակիցը ոչ սովորական տեսարանի ականատես է դարձել: Կանգառում կանգնած՝ նա հեռվից լսել է ոստիկանական մեքենաների ձայնային-տագնապային ազդանշանները: Քիչ անց մեծ արագության տակ մոտեցել է մի ավտոշարասյուն՝ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ: Այսպիսի աղմուկ-աղաղակով կանգառում կանգնած մարդկանց դիմացով անցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ավտոշարասյունը, ինքը Վեհափառը, Տ դասի «Մերսեդեսով», որի վրա փայլել է հատուկ կաթողիկոսական մանուշակագույն համարանիշը, նրա հետևից հինգ-վեց սև գույնի ավտոմեքենաներ՝ Էջմիածնական պետհամարանիշերով:
Հիմա ի՞նչն է խնդիրը, կհարցնի ընթերցողը: Հարցը հետևյալն է. սա նորմա՞լ տեսարան է, թե ոչ: Պրոբլեմն այն է, որ շատ դժվար է միանշանակ պնդել, որ նորմալ տեսարան է, շատ դժվար է միանշանակ պնդել, որ աննորմալ տեսարան է։ Որովհետև Ամենան Հայոց կաթողիկոսն ի պաշտոնե Համաշխարհային եկեղեցիներից մեկի առաջնորդն է և պետք է ունենա պատշաճ ատրիբուտներ, մյուս կողմից որքանո՞վ է պատշաճ սեփական ժողովրդի միջով անցնել թոկից փախածի նման, աղաղակով ու սահմանված առավելագույն արագությունը ակնհայտորեն գերազանցելով: Բայց այստեղ էլ խնդիրը ոչ թե ձևի, այլ այդ ձևից բխող բովանդակության մեջ է։
Խնդիրն այն է, որ մեր եկեղեցին ու նրա առաջնորդը վաղուց հանրությանը ոչ մի ազդակ չեն տվել այն մասին (Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեպքը չհաշված), որ հասկանում են Հայաստանում ապրող մարդկանց վիճակը, նրանց հույզերը, նրանց հոգսերը, նրանց ցավերը: Մեր եկեղեցին ու նիա առաջնորդը մարդկային ոչ մի արարքով աչքի չեն ընկել, հուզիչ ոչ մի բան չեն արել, ոգևորող ոչ մի ազդակ չեն հաղորդել, որևէ բովանդակաթյամբ չեն հարստացրել հանրությանը, սեփական հոտին: Նրանք նմանվում են պաշտոնական լրատվության, որ անգիր են անում Աստվածաշնչից ու ինքնաբերաբար վերարտադրում: Նրանք զուրկ են իմպրովիզից, հանրությանը մատչելի ու հասկանալի դառնալու ընդունակությունից: Նրանք ոչ մի ազդակ չեն տվել, որ հանրությունն իմանա, որ «Մերսեդեսն» ու մեկ միլիոն դոլարը միջոց են և ոչ թե նպատակ:
Հայկական Ժամանակ
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.