Նախորդ տարեվերջին ԳԱԼԱ-ն գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հարցման թեման հետեւյալն էր` արդյոք դեսպանատունը իրականացրե՞լ է պատշաճ վերահսկողություն, ունի՞ արդյոք տեղեկություններ այն մասին, թե ինչ ուղղությամբ են ՀՀ իշխանությունները վատնել Ֆրանսիական զարգացման գործակալության՝ ՀՀ կառավարությանը տրամադրած 500.000 եվրո դրամաշնորհը: Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 12-ին՝ Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նախկին դեսպան Անրի Ռենոյի միջեւ:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը այդ ժամանակ հայտնեց, որ մասնավորապես Վեդիի ջրամբարի կառուցման նպատակով մոտ 300 հազար եվրո գումար կուղղվի Արարատյան հարթավայրի ոռոգման համակարգի ամբողջական տեխնիկատնտեսական ուսումնասիրությանը, մոտ 100 հազար եվրո՝ «Տաթեւ» տուրիստական կենտրոնում ներառված համայնքների զարգացման համալիր ուսումնասիրությանը:
Թե կոնկրետ ի՞նչ է արվել, ՊԵԿ-ին ուղարկված մեր հարցմանն ի պատասխան դարձյալ ստացվել էր ոչինչ չասող պատասխան: Գագիկ Խաչատրյանի գլխավորած կառույցը արձագանքեց, թե այդ ծրագրի նպատակը եղել է ուսումնասիրություններ կատարելն ու կարողությունների ամրապնդման հիմքեր ստեղծելը. «Որոնք կարող են մոբիլիզացվել անհրաժեշտության դեպքում` Հայաստանում ԶՖԳ-ի կողմից հետագայում իրականացվելիք ծրագրերի նախապատրաստմանն օգնելու համար»:
Հետո պատասխանատվությունը բարդեց մի շարք այլ գերատեսչությունների վրա՝ գյուղատնտեսության, առողջապահության, քաղաքաշինության նախարարություններ, Երեւանի քաղաքապետարան: Պարզ ասած, վատնված գումարի մասով որեւէ կոնկրետ անելիք ներկայացված չէ, կես միլիոն եվրո գումարը ինչ-ինչ «ուսումնասիրությունների» վրա է վատնվել, եւ երբ եկել է հաշվետու լինելու պահը, բնականաբար, պատասխանատվությունը ցրվում է տարբեր ուղղություններով:
Հարցում ուղարկելով Ֆրանսիայի դեսպանատուն՝ մեր նպատակն էր պարզել, թե դեսպանատան աշխատակիցները եղե՞լ են արդյոք հետեւողական պարզելու համար, թե ինչպես են Ֆրանսիայի քաղաքացիների՝ հարկատուների գումարները վատնվում Հայաստանում, պահանջե՞լ են պատասխանատու լինել, թեկուզ եւ իրենց երկրի հարկատուներին հաշվետու լինելու համար:
ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրե՞լ է հաշվետվություն՝ դրամաշնորհն իրենց տրամադրած երկրին՝ արված աշխատանքների վերաբերյալ: Ֆրանսիայի դեսպանատունը պետք է որ հետեւողականություն ցուցաբերեր՝ դրամաշնորհի մասին մանրամասն տեղեկությունների ձեռքբերման առումով:
Սակայն նախորդ տարեվերջին ուղարկված հարցմանը դեսպանը դեռ չի կարող պատասխանել: Մեր հիշեցումներից հետո դեսպանատնից հայտնեցին, որ համապատասխան բաժիններին ուղարկել են հարցումը, զգուշացրել՝ պատասխանի անհրաժեշտության մասին, սակայն պատասխան դեռեւս չկա… թերեւս հասկանալի է, թե ինչու:
Անգամ եթե ցանկանան Հայաստանի համապատասխան մարմիններից ճշտել, թե ինչ է արվել իրենց փոխանցած գումարը, նրանք էլ չեն ստանա կոնկրետ պատասխան, այնպես որ տարօրինակ չէ դեսպանատան խորհրդավոր լռությունը:
Հարկ է ընդգծել, որ Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, մեկ շաբաթ առաջ հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, լավատեսորեն շարունակել է խոսել հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մասին:
galatv.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.