Երևանի ավագանին փետրվարի 10-ին գումարված 5-րդ նստաշրջանի անդրանիկ նիստում օրակարգի հաստատումից և հաշվիչ հանձնաժողովի ձևավորումից հետո միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի, ականավոր պետական գործիչ, վաստակավոր ինժեներ Արտյոմ Գևորգյանի, ինչպես նաև գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները տեղադրելու մասին որոշումներին:
Ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նաև ստեղծագործական մի շարք միությունների և հասարակական կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին:
Ավագանու որոշմամբ փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի բյուջեում և, ըստ այդմ, «Ավտոբուսներում թեքահարթակների ապահովում» ծրագրի 2015 թվականի գումարն ավելացվել է ևս 30 մլն դրամով` արդյունքում կազմելով 60 մլն դրամ: Կատարված փոփոխությամբ 200 մլն դրամ, որպես նպատակային դրամաշնորհ, կուտակված պարտքերի մարման համար տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական կազմակերպություններին, 50 մլն դրամ՝ Կենդանաբանական այգու հիմնանորոգման ծրագրին։ 20 մլն դրամ կհատկացվի Երևան քաղաքում նորաբաց շախմատի դպրոցներում անհրաժեշտ գույքի ձեռքբերման և շուրջ 7 մլն դրամ՝ Նանսենի թանգարանի բնականոն աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև պահպանման ծախսերը հոգալու նպատակով:
Ավագանին հավանության է արժանացրել նաև Երևանի Ավան վարչական շրջանի առանձին տարածքների գոտևորման նախագծի մշակման քաղաքաշինական առաջադրանքը: Օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ավագանու անդամներին համառոտ ներկայացրել է այն միջոցառումները, որոնք նախատեսվում են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակում:
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մարտի 18-ին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.