2013 թվականի նոյեմբերի 10-ին Ստեփանավանի բնակչուհի Մ. Սահակյանը փորձել է ինքնասպանություն գործել` ցած նետվելով իրենց տան պատուհանից: Բարեբախտաբար, եղբայրը ժամանակին օգնության է հասել ու կանխել ողբերգությունը:
Քույրը պատմել է, որ նման քայլի է դիմել, քանի որ ինչ-որ մեկն իր դիմանկարով, մերկ մարմնով անպարկեշտ սեռական բնույթի գործողությունների պատկերներով լուսանկարներ է տարածել համացանցում, մասնավորապես` odnoklassniki.ru կայքում:
Չկարողանալով ինքնուրույն պայքարել այդ նյութերը տարածող անհայտ անձնավորության դեմ, 2014թ-ի դեկտեմբերին Մ.Սահակյանը դիմել է ոստիկանություն:
Ամիսներ անց, 2014 թվականի մայիսի 8-ին Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչուհի` Ն. Նավասարդյանը ևս դիմել է ոստիկանություն`հայտնելով, որ ինչ-որ մեկը մոնտաժման եղանակով համակցելով իր լուսանկարները պոռնկագրական բնույթի լուսանկարներին, դրանք տեղադրել է odnoklassniki.ru կայքում ստեղծված անձնական էջում ու տարածում այլ օգտատերերի շրջանում:
Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ Ա. Աբրահամյանն էլ իրավապահներին պատմել է, որ ինչ-որ այնհայտ օգտատեր odnoklassniki.ru կայքում այցելել է իր անչափահաս որդու անձնական էջը, նրան ընկերանալու հայտ ուղարկել և ներկայացրել Ն.Նավասարդյանի մերկ, անպարկեշտ բնույթի լուսանկարները:
Հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննության ընթացքում պարզվել է, որ երկու կանանց լուսանկարները տեղադրվել են միևնույն բաժանորդի կողմից, այն է` Վանաձորի բնակչուհի Անի Բոշյանի անվամբ գրանցված բաժանորդի կողմից:
Կատարված խոզարկությամբ Անի Բոշյանի տան համակարգչում հայտնաբերվել են Ն. Նավասարդյանի դիմանկարով մոնտաժված պոռնկագրական բնույթի լուսանկարները: Պարզվել է, որ Անի Բոշյանը 2013 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություններ է ունեցել մի տղամարդու հետ, սակայն իմանալով, որ նա ցանկանում է ամուսնանալ Մ.Սահակյանի հետ, յուրովի վրեժխնդիր է եղել նախկին ընկերուհու նոր ընկերուհուց:
Ի դեպ, նույն դրդապատճառն է գործել նաև նրա վրիժառության զոհը դարձած երկրորդ կնոջ դեպքում: Դարձյալ իմանալով, որ 2014թ. մարտ-ապրիլ ամիսներին իր հետ մտերիմ հարաբերություններ ունեցող տղամարդը մտադիր է ամուսնանալ այլ կնոջ, տվյալ դեպքում` մտերիմ հարաբերություններ ունենալով Արտյոմ Աբրահամյանի հետ, հարաբերությունները խզելուց հետո պարզելով, որ Արտյոմ Աբրահամյանը ցանկանում է ամուսնանալ Ն. Նավասարդյանի հետ, ֆոտոշոփի միջոցով մոնտաժել է Ն.Նավասարդյանի և նրա եղբոր՝ լուսանկարները, դրանցով պատրաստել պոռնկագրական բնույթի նյութեր և оdnoklassniki.ru սոցիալական կայքում նրանց անուններով բացելով կեղծ անձնական էջեր, դրանք տեղադրել այնտեղ ու տարածել Անի Բոշյանն, ի դեպ, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ, սակայն, օրեր անց լրացուցիչ ցուցմունք է տվել, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքները:
«Փաստինֆո»
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.