Եթե դիմակավոր մարդիկ առևանգում են քաղաքական ակտիվիստին, այնուհետև նրա գլխին դիմակ հագցնում և հերթով դաժանաբար ծեծում են, ապա ոչ ոք չի կարող ասել՛ «հարբըմ ենք, իրար ծեծըմ ենք»: Կամ էլ չենք կարող դա բացատրել նրանով, որ ինչ-որ վրդովված խոպանչի վերադարձել է Ռուսաստանից և որոշել է հաշվեհարդար տեսնել քաղաքական գործչի նկատմամբ: ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հետ կատարվածը, իմ կարծիքով, ահաբեկչություն է: Գուցե ես հեռանում եմ «ահաբեկչություն» հասկացության դասագրքային բնորոշումից, սակայն իմ ընկալմամբ՝ ահաբեկչություն է տեղի ունենում այն ժամանակ, երբ մարդու կյանքի և առողջության նկատմամբ ոտնձգությունը կատարվում է ինչ-որ բան ցույց տալու, վախեցնելու, ահաբեկելու նպատակով:
Ասել, թե ծեծը՝ որպես հարց լուծելու միջոց, Հայաստանում բացառիկ երևույթ է, իհարկե՝ չափազանցություն կլինի: 90-ականներին դրանով «զբաղվում էին» երկրապահները, 2000-ականներին՝ քոչարյանական օլիգարխների «թիկնազորը»: Նմանությունն այդ դեպքերի և Արտակ Խաչատրյանի վրա վայրագ հարձակման միջև այն է, որ մեղավորներն ու պատվիրատուները չեն բացահայտվել և, ենթադրում եմ, չեն բացահայտվելու: Ովքե՞ր էին ծեծել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանին: Իսկ գեներալ Սուրեն Աբրահամյանի՞ն: Իսկ լրագրող Նվեր Մնացականյանի՞ն: Պաշտոնապես դրա մասին ոչինչ չի ասվում՝ չնայած որոշ ենթադրություններ մենք ունենք:
Տարբերությունը, սակայն, այն է, որ այն ժամանակ ընդդիմությունը թույլ էր և ճնշված, լրատվամիջոցների նկատմամբ գրաքննությունն ավելի ուժեղ էր, ինչպես նաև զարգացած չէր Ֆեյսբուքը՝ որպես մարդկանց կոնսոլիդացնելու միջոց: Հիմա իշխանական կամ օլիգարխիկ շրջանակներին շատ ավելի դժվար է անպատիժ դիմել նման ահաբեկչական մեթոդների: Իսկ որ դա անում են հենց այդ շրջանակները՝ կասկած, կարծես թե, չկա: Համենայնդեպս, շարքային քաղաքացին հնարավորություն չունի նման «ծեծող բրիգադներ» պահելու:
Առավոտ
Խմբագրական
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.