Երեկ Գյումրին կրկին ալեկոծված էր: Այս անգամ՝ ավելի թեթև: Շիրակի դատախազության շենքի մոտ, որտեղ փակ խորհրդակցություն էր ընթանում, կեսօրին բազմություն էր հավաքված: Պատճառը Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22 տարեկան Մնացական Ալեքսանյանի ձերբակալությունն էր, որի դեմ ընդվզողները հավաքվել էին այստեղ: Ձերբակալվածը Պերմյակովի գործը հայ իրավապահներին հանձնելու պահանջով փողոց դուրս եկած ամենաակտիվ ցուցարարներից էր: Երեկ ամենահակասական տեղեկություններն էին նրա մասին շրջում: Գյումրեցիների մի մասը պնդում էր, որ հենց Մնացական Ալեքսանյանն է եղել գլխից վիրավոր ոստիկաններից մեկին հարվածողը և Զարուհի Փոստանջյանի մեքենայի վրա քարեր նետողն այն պահին, երբ պատգամավորը ոստիկանության մեքենան էր նստել՝ ռազմաբազա գալու համար:
Երեկ համացանցում պտտվում էր տեսահոլովակը, որում երիտասարդը վիճում էր Զարուհու հետ, իսկ վերջինս նրան հանգստացնում էր, տղան էլ հարցնում էր, թե ինչու է նստել ոստիկանական մեքենա: Մյուսներն էլ պատմում էին, որ սառնաղբյուրցի ցուցարարը համոզում էր մյուսներին, որ ոստիկանների ուղղությամբ քարեր չնետեն: Ըստ Քննչական կոմիտեի բացատրության, Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել է դատախազի ցուցումով, որը քննիչը բողոքարկել է: Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը պնդում է, որ ձերբակալության ցուցումը եղել է Շիրակի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից, որը նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողն է, իսկ քննիչները հրաժարվում էին այն կատարել: «Ձերբակալության արձանագրության մեջ գրված է, որ Մնացական Ալեքսանյանին կասկածում են զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության մեջ: Նշված է Քրօր. 258-րդ հոդվածի 4-րդ մասը, քանի որ նա մի խումբ անձանց հետ քարեր է նետել ոստիկանների վրա, սեռաբնույթ հայհոյանքներ է տվել, հասարակական կարգ է խախտել, խանգարել է բնակիչների հանգիստը և այլն»,- ասաց փաստաբանը:
Նա հայտնեց, որ խորհրդակցությունից հետո Ալեքսանյանի հայրը փորձել է զրուցել դատախազի հետ, բայց վերջինս հրաժարվել է, ասելով. «Ոչինչ չի փոխվել, գնացեք հանգիստ տուն, գործը կքննվի օրենքի սահմաններում»: «Ամեն դեպքում, ես գրավոր բողոք եմ ներկայացրել դատախազություն, քանի որ ձերբակալության համար իրավական հիմքերը բացակայում են,- ասաց փաստաբանը,- դեպքերից երկու շաբաթից ավելի է անցել: Մարդը եթե փախչեր, շուտ դա կաներ»: Ալեքսանյանի ձերբակալությունը լարված իրավիճակ է ստեղծել նաև երիտասարդի հարազատ գյուղում: Սառնաղբյուրցիք բորբոքված են:
Պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Մարտուն Գրիգորյանը խոստացել են օգնել նրան ազատ արձակելու հարցում, և Սառնաղբյուրում սպասում են նրանց քայլերին: Եթե ոչինչ չփոխվի, գյուղացիներն սպառնում են փակել գյուղի մոտով անցնող ճանապարհը: Նրանց կմիանա նաև Գյումրիի երիտասարդական ակտիվը: Երեկոյան 19:30-ի դրությամբ Սառնաղբյուրում դեռ հանգիստ էին: «Այս պահին ոչ մի լարվածություն չկա, ճանապարհ չեն փակում, բայց ինչ կլինի հետո, չեմ կարող ասել»,- մեզ պատասխանեց գյուղապետ Սևակ Մադաթյանը: Ըստ նրա, Մնացական Ալեքսանյանը երկար չի ապրել համայնքում, դպրոցն ավարտելուց հետո բանակ է գնացել, ապա մեկնել Ռուսաստան՝ աշխատելու, ուստի նրան գյուղապետը բնութագրել չէր կարող:
Մինչ Շիրակի դատախազներն ամեն ինչ անում էին սառնաղբյուրցի երիտասարդին պատժելու համար, Ռուսաստանում պայքար է սկսվել հանուն Պերմյակովի փրկության: Ռուսական ԶԼՄ-ները երեկ մանրամասն տեղեկություններ էին տեղադրել առ այն, որ 19-ամյա Վալերի Պերմյակովը դեռևս Չիտայի զորամասում ծառայելու ընթացքում մոտ մեկ ամիս բուժվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, որ նա վարքի լուրջ խախտումներ է ունեցել, նույնիսկ օլիգոֆրենիա, և այժմ ռուս իրավապահները քննություն են սկսել, զինվորականներին մեղադրելով պաշտոնեական անփութության մեջ: Գյումրիում այս լուրերը, իհարկե, բացասական ռեզոնանս են ստանում: «Հիմա էլ Պերմյակովին խելառ կհանեն»,- քննարկում են գյումրեցիները, որոնք ՌԴ քննչական կոմիտեի նախագահի այցից հետո հանգստացել էին, քանի որ հայտարարվել էր գործի քննությունը հայկական կողմին հանձնելու մասին:
Մարդիկ թե Գյումրիում, թե Երևանում ավելի հանգստացան, երբ հայտարարվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ գլխավոր դատախազին է դիմել Պերմյակովին հանձնելու խնդրով: Իրականում միջնորդության մեջ ընդամենը գրված է. «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը… հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»:
Այլ կերպ ասած, պահանջ է ներկայացվել վարույթը ոչ թե ամբողջությամբ հայ իրավապահներին հանձնելու, այլ զուտ սպանության մասով, իսկ դասալքության գործն ուղարկելու պահանջ չի ներկայացվել: Հետևապես, եթե անգամ Ռուսաստանի դատախազությունը բավարարի Հայաստանի դատախազության միջնորդությունը, ապա դասալքության դրվագը շարունակելու են քննել ռուսները: Պերմյակովն իրենց գործով ևս մնալու է մեղադրյալ, և նրան չեն արտահանձնի, մանավանդ, որ նրան հանձնելու պահանջ չի էլ եղել:
ՀԳ. ՀՀ քննչական մարմինները, անշուշտ, դատահոգեբուժական փորձաքննություն կանցկացնեն՝ պարզելու, թե արդյոք Պերմյակովն ունի՞ հոգեկան խնդիրներ, թե՞ ոչ: Հայտնի է, սակայն, որ նա մեղսունակ է ճանաչվել:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.