ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը փետրվարի 4-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ:
Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կունենան արդյունավետ զարգացումներ: Հերմինե Նաղդալյանը կարեւորել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական շփումները, փորձի փոխանակումները, փոխայցելությունները եւ երկկողմ հանդիպումները: Այս համատեքստում տիկին Նաղդալյանն անդրադարձել է բարեկամական խմբերի գործունեությանը եւ հրավիրել Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Հայաստան: ԱԺ փոխնախագահը նշել է, որ սերտ համագործակցություն կա նաեւ Կանանց Համաչինական ֆեդերացիայի հետ եւ կարեւորել երկու երկրների հասարակական ու քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց համագործակցությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների խորհրդարանական կանայք բազմաթիվ ծրագրեր ու գաղափարներ ունեն, որոնց իրականացման հարցում ինքն ակնկալում է դեսպանի աջակցությունը:
Թիան Էրլունը եւս ընդգծել է, որ հայ-չինական կապերի ընդլայնման համար արդեն իսկ ամուր հիմք կա եւ պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալու միջպետական համագործակցության առավել զարգացման եւ տարբեր ծրագրերի իրականացման հարցում: Նա կարեւորել է համագործակցությունը մշակութային, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել տիկին Նաղդալյանին հայ-չինական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հարցում ունեցած մեծ ավանդի համար:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.