«Անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը չպետք է տեղ ունենան ՀՀ զինված ուժերում: Զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված ու արհեստավարժ: Կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցումով հրամանների անվերապահ կատարման վրա: Այս ամենում օրինակելիության կատարյալ տիպար են լինելու հրամանատարները՝ ղեկավարելով անձնական օրինակով» և այլն:
ՀՀԿ նախընտրական ծրագրի այս դրվագը հիշեցինք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած զարհուրելի սպանությունից հետո: Արդեն 6 օր է անցել դեպքից, սակայն ՊՆ-ն մինչ օրս չի հայտնում ձերբակալվածներից մեկի հոր՝ ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի անունը: Նրա որդին՝ Գնել Թևոսյանը, կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար կալանավորված 4 ուսանողներից մեկն է: Հենց նա է, իրավիճակին ծանոթ մեր աղբյուրի համաձայն, հրեշավոր հանցագործության գլխավոր մեղավորը, որն իր՝ գնդապետի որդու «ավտարիտետով» իշխել է մյուսներին: Հայր ու տղա, փաստորեն, տարբեր ազգանուններ են կրում:
Տեղյակ աղբյուրը հայտնում է, որ ազգանունը փոխել է Գնելը, իր և գնդապետի միջև ազգակցական կապն արտաքուստ քողարկելու համար: Երեկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին ընդամենը մեկ հարց տվեցինք՝ ինչպե՞ս է Ռազմական ինստիտուտի պետի տեղակալ Մարկոսյանի անունը: «Ես նման մարդ չեմ ճանաչում»,- ասաց Հովհաննիսյանը, ինչը, իհարկե, անհավանական էր: Սա ընդամենը նշանակում է, որ ՊՆ-ն արդեն փորձում է պարտակել կատարվածը, փրկել հանցագործին խայտառակությունից, պահպանել նրան դաստիարակողի «բարի համբավը»: Թեպետ գնդապետ Զարմիկ Մարկոսյանին, ինչպես նաև ինստիտուտի պետի մյուս տեղակալ Արմեն Մզիկյանին պաշտոնանկ էին արել: Ինչու են այս մարդիկ ազատվում աշխատանքից, պաշտոնապես չի բացատրվում:
Հանրությունն ընդամենը կարող է ենթադրել, որ նրանց, ինչպես նաև մեր գլխավոր սպայական բուհի պետի՝ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի աշխատանքից ազատման պատճառն այնտեղ կատարված խայտառակ միջադեպն էր: Առհասարակ, սա Պնախարար Սեյրան Օհանյանի ձեռագիրն է՝ պատժել իր ենթականերին, բայց այնպես, որ ոչ ոք չիմանա, թե ինչու: Բանակում տեղի ունեցող հանցագործություններից հետո սովորաբար միշտ էլ մարդիկ են ազատվում, սակայն այնպես, որ այս մասին ոչ ոք չիմանա, իբր որ «հայ սպայի» անունը չարատավորվի: Գուցե սա է պատճառը, որ զինծառայողների խոշտանգումների, սպանության հետ կապված հանցագործությունները մեր բանակում կրկնվելու միտում ունեն:
Մինչ Քննչական կոմիտեն զբաղվում է այս զարհուրելի սպանությամբ, ԶԼՄ-ներում դեպքի մանրամասներն են շրջանառվում՝ մեկը մյուսից սարսափելի: Համակուրսեցիները փորձել են իրենց ենթարկել Հայկազին, վերջինս դիմադրել է, բանը հասել է գիշերային ծեծկռտուքի, որի ընթացքում Հայկազին խեղդել են բարձով: Նրա մարմնին ծեծի հետքեր են հայտնաբերվել, իսկ երակներին՝ կտրվածքներ: Մի աղբյուրի համաձայն, կալանավորվածներից մյուսը նույնպես պետական ծառայողի որդի է, սակայն այնքան էլ «հաբռգած» չէ: Հայրն ԱԱԾ աշխատող է:
Հիշենք դեպքով կալանավորված ապագա սպաներին հայրանուններով՝ Վաչե Արմենի Սահակյան, Մովսես Ռոմիկի Ազարյան, Գնել Զարմիկի Թևոսյան, Նորիկ Սահակի Սահակյան: Նրանք բոլորը մեղադրվում են մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության մեջ:
Սյուզան Սիմոնյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.