Բերձորում Նախախորհրդարանի անդամների վրա Արցախի ոստիկանության հարձակումը դեռ թեժ քննարկվում է հատկապես շարքային քաղաքացիների կողմից: Քաղաքական ուժերն ու պատգամավորները փորձում են չափավոր արտահայտվել՝ թերևս երկու ժողովուրդների միջև սեպ չխրելու, ղարաբաղցի-հայաստանցի տարանջատումը չսրելու համար:
Վերջին տարիներին նվազած անջրպետն ասես մի քանի օրում խորացավ, ու տարիների աշխատանքը երկու օրում ջուրը լցվեց: Եվ որքան էլ շրջանառության մեջ դրվեն արդարացումներ, թե անընդունելի է «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով իշխանափոխություն անել կամ սահմանի լարված իրավիճակում երթ անել Արցախում, Շուշիի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած Ժիրայր Սեֆիլյանի վրա հարձակվելն ու նրա գաղափարակիցներին ծեծի ենթարկելը պետական հանցագործություն է գնահատվում և Արցախի համար խարան է: Սրա մասին ԼՂՀ խորհրդարանում պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը, ով Նախախորհրդարանի համակիրներից է:
«Ազգային ժողովի առաջիկա նիստում ես այդ հարցը բարձրացնելու եմ, քանի որ սա մեր ազգային անվտանգությանն է վերաբերում, ես խոսել եմ ԱԺ նախագահի հետ, չգիտեմ` պատգամավորներից ովքեր ինձ կմիանան, առայժմ չեմ կարող ասել: Կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա ոչ թե սադրանք էր, այլ սեպ խրել մեր ժողովուրդների միջև, սա հանցագործություն էր սեփական ժողովրդի հանդեպ»:
Պատգամավորը հարցնում է՝ իշխանության ինչի՞ն էր պետք նման ջարդ կազմակերպելը, ի վերջո, կարող էին օրինական ձևով հետ ուղարկել: «Ինչո՞ւ հարձակվեցին, անհասկանալի է, ես էլ էի սպասում, որ եթե թույլ չտան, հանգիստ հետ կուղարկեն, բայց այն, ինչ տեսանյութում նկարված է, ահավոր էր: Ինչո՞ւ են հարձակվում մեքենաների վրա: Մի խումբ էր բերված, որ պիտի հրաման կատարեր, ջարդեր, իսկ ոստիկաններից մի մաս էլ կար, դա արգելում էր: Եվ դեռ շատ բան կա, որ կարող եմ ասել, բայց հիմա չեմ ուզում կրքեր բորբոքել, փակագծերն առաջիկայում կբացեմ»:
Մեր հարցին՝ ինքը տեղյա՞կ էր, թե Արցախի ոստիկանությունն ինչպես է պատրաստվում դիմավորել սեֆիլյանականներին, ասաց. «Ոչ, ես չեմ սպասել նման բան ոչ մեկից: Երբ որ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» պլակատի տակ ջարդուփշուր են անում մարդկանց, դրանից հետո ես տեսնում եմ իմ պետականությունը սպանված, արժեքները և քաղաքացու անվտանգությունը ոտնահարված: Ով կատարեց, թող վեր կենա ու հայտարարի, որ ինքն է, ու պատասխան տա»: Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե ավտոերթի կազմակերպիչներն այլ երկրների գործակալներ են, հարցնում է. «Եթե այդպես է, ինչո՞ւ ՀՀ իշխանությունը նրանց ժամանակին չի ձերբակալել ու պատասխանատվության ենթարկել, ինչո՞ւ են ազատ շրջում Հայաստանում»:
Մեղադրանքներից մեկն էլ այն է, որ Սեֆիլյանի գլխավորած շարժումը սահմանին լարված այս շրջանում ապակայունացնում է Ղարաբաղի ներքաղաքական անդորրը: Պատգամավորը հակադարձում է. «Դա ազատ խոսքի իրացում էր, Սահմանադրության համապատասխան խաղաղ երթ: Եթե առաջին գծում լարված վիճակի դեպքում ազատ խոսքը դիտվում է սադրանք, այդ դեպքում ինչո՞ւ է ցանկացած ընդդիմություն վեր կենում, խոսում իշխանության սխալներից: Եթե սահմանում լարված է, իրավունք կա՞ զբաղվել կոռուպցիայով, փողերի լվացմամբ, տնտեսական սխալ քաղաքականություն վարել, որը հանգեցրել է երկրից ահռելի արտագաղթին»:
Հրապարակ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.