ըստ պաշտոնական վարկածի, Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը գնդակահարած, 102-րդ ռուսական ռազմակայանի ծառայող Վալերի Պերմյակովը սպանությունը կատարելու գիշերը ժամը 00.10-ի սահմաններում հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս, ռուս սահմանապահների կողմից՝ Երազգավորս և Բաայանդուր գյուղերի մոտ:
Սահմանապահներն, իբր, նախազգուշական կրակոց են արձակել՝ Պերմյակովին կանգնեցնելու համար: Երկու գյուղերի գյուղացիներից ոմանք, սակայն, պաշտոնականից տարբերվող վկայություններ էին տվել՝ ասելով, թե տեսել են Պերմյակովին սահմանի մոտ դաշտում պառկած: Ապա ինչ-որ մեքենա է եկել ու տարել է այդտեղից:
Մասնավորապես, երազգավորսցիներից մեկը «Շանթ» հեռուստաընկերությանն ասել էր. «Շուխուռն ընկավ,որ մեր մոտ բռնել են, ելանք գնացինք էդտեղ, 40 րոպե ինքն էնտեղ պառկած էր, ու ոչ մեկը չմոտեցավ: Ես էդտեղ եմ եղել հենց սկզբից: Հետո «Վիլիս» եկավ, նստեցրին ու տարան ու վսյո»:
Ներկայուսմ սակայն, գյուղացիները կտրականապես հրաժարվում են խոսել այդ թեմայով: Թե Երազգավորսում, թե Բայանդուրում իրենց տեսածն ու լսածը չեն ցանկանում հրապարակայանացնել՝ ասելով, որ ոչ մի բանից տեղյակ չեն: Իրար մեջ խոսում են, սակայն, որ ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ինչպես պատմել են առաջին օրերին. Պերմյակովը եղել է փշալարից այս կողմ, դաշտում պառկած, որից հետո նրան է մոտեցել մի զինվորական մեքենա ու տարել:
Երազգավորսցի մի կին նշել է. «Ինչպես կարող է անծանոթ մարդ գա գյուղ ու գյուղը էդ մասին չիմանա: Հիմա, օրինակ, ձեզ լիքը մարդ տեսել է, չի՞ ճանաչել ու հասկացել, որ անծանոթ մարդ է եկել գյուղ, էդպես էլ մյուսների դեպքում է, տղա ջան, անցած գնացած բան է»: Կինը սակայն չկոնկրետացրեց՝ տեսե՞լ է Պերմյակովին, թե ոչ, և եթե չի տեսել՝ ի՞նչ է լսել համագյուղացիներից: Այս թեմայի շուրջ Երազգավորսում և Բայանդուրում լռության մթնոլորտ է: Ենթադրվում է, որ «վերևներից» գյուղացիներին հրահանգվել է չխոսել այդ դեպքի ու իրենց տեսածների մասին:
Հայկական Ժամանակ
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.