Այսօր՝ կեսգիշերին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Օրբելի փողոցում կանգնեցրել են Toyota Camry մակնիշի 006 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը՝ Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 35-ամյա Շահեն Դուրգարյանը, ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ինչն ապացուցվել է նրան բժշկական փորձաքննության ենթարկելուց հետո, իսկ ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է եղել գերձայնային ազդանշան (դռռիկներ):
«Կարմիր բերետներն» այդ մասին հայտնել են Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից Օրբելի փողոց է ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Արսեն Հակոբյանը, ով էլ Toyotaն տեղափոխել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Առողջապահության նախարարության հաշվեկշռում և այն որպես ծառայողական ավտոմեքենա սպասարկում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:
***
11:10 Քիչ առաջ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից, ով հայտնեց, որ ինքն այս պահին Մինսկում է և տեղյակ չէ կատարվածի մասին: «Բայց կփորձեմ պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- ավելացրեց նախարարը:
© shamshyan.com
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.