Ով ուզում է ընդունի, ով ուզում է՝ ոչ, տեսնելով այս ամենը, վերլուծելով ներկան և անցյալը, հիշելով ու վերհիշելով մեր գլխով անցածը, լինելով կատարվածին լավատեղյակ մարդ՝ թե Հայրենիքում, թե Սփյուռքում, ես այսպես եմ տեսել, զգացել և համոզվել…
Ոչ ոք, ո՛չ երեկվա ծեծվողները, ո՛չ ծեծողները, ո՛չ կողմերից մեկի պաշտպանները կամ հակառակորդները, ո՛չ Արցախի իշխանությունները, ո՛չ էլ Հայաստանի, ո՛չ կռված տղաները, ո՛չ ողջերը, ո՛չ նահատակ հերոսները, ո՛չ քաղաքական կուսակցությունները, ո՛չ նրանց գործիչները, ո՛չ թղթակիցները, ո՛չ քաղաքագետները, ո՛չ մտավորականը, ո՛չ ցնցոտիավոր ապագա քյոխվեն, ո՛չ հասարակ գյուղացին և վերջապես ո՛չ էլ 88-ից բռնցքված հայ ժողովուրդը՝ չգիտեին, որ ԱԶԳՈՎԻ ԱՅՍ ՔԱՔԻ ՄԵՋ ԷԻՆՔ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ…
Բուտիռկայում վերամշակված, ազգին և մարդկությանը անհայտ ասորագետն ու «կազիրյոկի» իր ընկերները, մեծամտաբար ստանձնեցին Կրեմլի վարիչների «նվիրած» իշխանությունը, առանց հասկանալու և գիտակցելու, թե ինչ դավադրություն է ծրագրված «անկախ» Հայաստանի ու նրա ժողովրդի գլխին և որը իրականացվելու էր իրենց ձեռքով: Այնուհետև, «առաջին փուլի» հիմքը դրվելուց հետո, հայրենադարձի զավակ, «տպավորիչ ճառասան» ԼՏՊ-ի միջոցով հայրենիքի և Սփյուռքի հայությանը «գերելով», կազմակերպեցին հայոց համազգային մեծ թալան: Երկիրը ավերակների վերածեցին, ժողովրդին ընչազուրկ դարձրին և անցան «ծրագրի» հաջորդ փուլին: Տերերի հրահանգով Հայաստանի իշխանությունը հանձնեցին իրենց անգաղափարակից ընկերներին՝ ռսի նոքար Ղարաբաղի կուսկոմսոմոլի ստուկաչներին: Դրանից հետո, մնացածը ինչպես ասում են՝ «տեխնիկայի խնդիր» էր… Դարեր շարունակ զանազան բռնակալներ տեսած հայ ժողովուրդը հայտնվեց ալբանացիների ծանր լծի տակ…
Հիմա արդեն, շատ մարդ շատ բան է սկսել հասկանալ՝ մեծ կորուստներից, տառապանքներից ու զրկանքներից հետո, սակայն «շարժման» ժամանակ, թե Հայրենիքում, թե Սփյուռքում, մատների վրա հաշված մարդիկ էին կռահում, թէ ինչ փորձանք էր բերվելու մեր գլխին: Կրկին, ով ինչպես ուզում է, թող մտածի, ես ասում եմ այն, ինչը՝ տեսել, զգացել և համոզվել եմ այս ծանր 25 տարիների ընթացքում ու այսպես եմ մտածել հենց սկզբից: Կատարված հանցագործությունը այնքան խորն է, իրականացնողները այնպես են խրված կեղտի մեջ, որ «մահապարտի կարգավիճակով», ստիպված պահում են իշխանությունը արդեն արյուն թափելով:
Ի՞նչ է լինելու սրա վերջը: Եթե նույնիսկ ռեժիմի հանցագործները որոշեն կանգ առնել ու հեռանալ, դա անգամ չեն կարող անել, քանզի իրենք ստրուկ կամակատար են տերերի ձեռքին: Երեկվա, նոր Սումգաիթը ցույց տվեց, որ շքերթային ավտոարշավով ու դրոշներով գյուլիստանի զոմբիներին չես վախեցնի: Մնում է միակ հույսը, այս չարիքի հետ եկող այն բարիքը, որ բացում է խաբված ու քցված ժողովրդի աչքերը, իսկ դրանից հետո նույնպես՝ մնացածը կլինի «տեխնիկայի խնդիր» …
Արմեն Զատիկյանի ֆեյսբուքյան էջից
«ՄԻԱՑՈՒՄ»Ը՝ 25 ՏԱՐԻ ԱՆՑ ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ ՏՎԵՑ ՝
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.