Տարեսկզբից բանկերում խուճապ է։ Սկսվել է խոշորացման գործընթաց, որը կապված է դրանց ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը բարձրացնելու՝5 միլիարդից 30 միլիարդ դարձնելու մասին ԿԲ որոշման հետ։ Ըստ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ այս որոշման արդյունքում 7-8 բանկ է փակվելու։
Հրանտ Բագրատյանին, որն այս որոշումն «էքստրաօրդինար» սխալ է համարում, խնդրեցինք բացահայտել դրա ընդունման տրամաբանությունն ու հնարավոր հետևանքները։
Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով ԿԲ-ն Նոր տարվա շմին նման, անաղմուկ և անսպասելի բան արեց։
Կարելի է մի քանի բան կարծել։ ԿԲ-ն հայտարարել է, որ սա կոնսոլիդացիայի նպատակով է։ Ի՞նչ կոնսոլիդացիա, անհասկանալի է։ Իբր թե մեր ավանդները կարճաժամկետ են, վարկերը կարճաժամկետ են. և սա թույլ կտա, որպեսզի լինեն խոշոր բանկեր, ռիսկերը փոքրանան, և երկարաժամկետ ծրագրերը ֆինանսավորվեն։ Բայց բանն այն է, որ երկարաժամկետ ֆինանսավորման համար գոյություն ունի ներդրումային բանկերի ինստիտուտ, որը մեր ԿԲ-ն մինչև հիմա չի զարգացրել։ Բանկերն առևտրային վարկավորման համար են, ոչ թե ներդրումների։
Փաստորեն այն գործարարները, որոնք փոքր գումար ունեն և կարող են վարկավորել, ասենք, գյուղացիական տնտեսությունների, այլևս չեն կարող դա անել։ Չէ՞ որ սա վնաս է նաև տնտեսության համար։
Իհարկե, այսօր, կոպիտ ասած, բոլոր բանկերի ընդհանուր կապիտալը 500 մլրդ դրամ է։ Այս փոփոխություններից հետո մոտ 650 կլինի։ Հիմա 150 մլրդ դրամ փողը, որը 300 մլն դոլար է, ոչ թե կգնա տնտեսության զարգացմանը, այլ կնպաստի, որ մենք էլ ավելի «գերապահով» բանկեր ունենանք, որոնք էլ ավելի բարձր տոկոսով վարկեր կտան։
Այսինքն, վարկավորման դաշտը չի լայնանա։
Ոչ։ Բացարձակ անտեղի, կոպտագույն սխալ, և ես, ճիշտն ասած, չէի էլ հավատում, որ Հայաստանը կհամարձակվի նման բան որոշել։ Հայաստանի տնտեսության ազատական ինդեքսը 2016թ. համար այն միանգամից կիջեցնի 10-12 կետով:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.