ԱՀԹ առաջնորդարանը տեղեկացնում է ս.Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումների մասին:
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ս. Սարգիս զորավարի տոնը նշում է հունվարի 31-ին: Արդեն 10 տարի է՝ թեմը Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը կրկին դարձրել է համաժողովրդական:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրը առաջին անգամ իրականացրեց ԱՀԹ-ը. 2014թ. ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Տ. Նավասարդ սրբազանի նախաձեռնությամբ թեմի երիտասարդները բարեգործական ճաշկերույթ էին կազմակերպել, որի ընթացքում հավաքվեց 50 մլն դրամ: Այն բաշխվեց 301 ընտանիքի: Ծրագրում ընդգրկվել էին Արարատյան Հայրապետական թեմից 2004-2014թթ. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու ս. Սարգսի տոնի՝ փետրվարի 15-ի դրությամբ միաժամանակ երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին:
«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, և այս անգամ ևս հավաքված գումարը տրամադրվելու է բանակի հետ առնչություն ունեցող սոցիալական խմբերին:
Անցած տարի «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի գումարների բաշխման փուլից հետո երիտասարդները սկսեցին «Նամակ զինվորին» նախաձեռնությունը, որ շարունակում են մինչև հիմա: Ծրագիրն առավել ակտիվ է ս. Սարգիս զորավարի տոնի
օրերին: ԱՀԹ երիտասարդները այցելում են երեխաների խնամքի կենտրոններ, գիշերօթիկ և հանրակրթական դպրոցներ, սաներից հավաքում են հայոց բանակի զինվորներին ուղղված նամակներ: Երիտասարդները նամակներ են փոխանցել հոսպիտալում բուժվող և սահմանամերձ զորամասերում ծառայող զինվորներին: Հունվարի 29-ին և 30-ին նամակներ են տարվելու 5-րդ կայազորի Նուրբարաշենի գնդեր:
Նամակներից ու դրամական աջակցությունից բացի անցած տարի Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ թեմի Արարատի մարզի քահանաները համայանքի անդամների հետ իրականացրին «Բերքի լավագույնը զինվորներին» նախաձեռնությունը. հավաքվեց մեծ քանակությամբ միրգ ու բանջարեղեն, ու մի քանի մեքենաներով դրանք հասցվեցին սահմանամերձ զորամասեր ու հոսպիտալում բուժվող զինվողներին:
Հայոց բանակի զինվորներին ուղղված մի ձեռնարկ էր «Նվիրի հույս» բարեգործական երկրորդ համերգը. դրա հասույթն ամբողջությամբ փոխանցվել է հաշանդամ զինվորի ընտանիքին:
Ամեն տարի տոնի նախընթաց օրերին ավելանում են զորամասեր այցելությունները: Տարբեր զորամասերում ու զինվորական հոսպիտալներում կազմակերպվում են համերգներ, վիկտորինաներ, թատերական ներկայացումներ: Հոսպիտալում քահանաները բժշկության ավետարան են ընթերցում՝ աղոթելով Աստծուն զինվորների շուտափույթ ապաքինման համար:
Այս տարի նախորդ տարվա նման առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց պիտի մեկնարկի խաչերթ, որին մասնակցելու են հոգևորականներ, զինվորականներ, բուհերի, ռազմական ու ոստիկանական ակադեմիաների ուսանողներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլք:
Այս տարի ևս Սիրահարների պուրակում տեղի կունենա բացօթյա համերգ՝ հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ:
Նախորդ օրը՝ երեկոյան, Կարպի լճի տարածքում Հ3 հեռուստաընկերությունը կկազմակերպի տոնական համերգ: Աջակիցներն են Արարատյան Հայրապետական թեմը, Երևանի քաղաքապետարանը և «Ժպիտ» ակումբը:
Քանի որ այս տարվա տոնական ծրագիրն առանձնանում է գեղարվեստական ուղղվածությամբ, տոնի բուն օրից հետո շարունակվելու է նկարչական ու քանդակագործական աշխատանքների ներկայացումը: Այս պահին ընթացքի մեջ են Երևանի երեք բուհերի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը, դրանք ցուցադրվելու են բուհերում, առաջնորդարանում: Ցուցադրությամբ հանդես կգա նաև թեմի կրթադաստիարակչական կենտրոնի սրբապատկերների ու մանրանկարների խմբակը:
Բոլոր հեղինակներն իրենց աշխատանքները Կասկադի տարածքում ներկայացնելու հնարավորություն են ունենանալու փետրվարի 15-ին՝ Բուն Բարեկենդանի օրը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.