Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքից հասնող տեղեկություններն իսկապես տագնապալի են. բախվել են հայեր և ռուս զինվորականներ: Զինվորականներից մեկը սպանված է դանակահարության հետևանքով: Եթե նույնիսկ չլիներ «Ռոսբալտ» գործակալության հաղորղագրությունը, ռուսական այդ քաղաքում տեղի ունեցած բախման մասնակիցների ազգային և մասնագիտական կազմը խոսուն է: «Ռոսբալտ» գործակալությունը հաստատեց կասկածները, բանավեճը սկսվել է Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների քննարկումներից: Այս հերթական ողբերգությունը ահազանգ է այն մասին, որ սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե հունվարի 15-ի իրադարձություններից հետո Գյումրին խաղաղվեց, հանդարտվեց: Այսպես մտածողները խաբում են իրենք իրենց, որովհետև կապ չունի, թե հենց այսօր ինչ-որ բան տեղի՞ է ունենում Գյումրիում, թե ոչ:
Քանի դեռ այս հարցի համատեքստում հայ-ռուսական խորքային հակասությունը չի լուծվել, քանի դեռ արմատական լուծում չի տրվել հարցին, ամեն օր Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներից կարող ենք վատ, չափազանց վատ լուրեր լսել հայերն ընդդեմ ռուսների, ապա ռուսների արժանի հակահարվածը: Իսկ այս պահի հայ-ռուսական հակասությունը վերաբերում է նրան, թե որտե՞ղ պետք է գտնվի Պերմյակովը, ո՞ւմ իրավազորության ներքո: Բնական հարց կարող է ծագել, թե ի՞նչ կապ ունի Պերմյակովի կալանքի վայրի հասցեն Միներալնիե Վոդիում տեղի ունեցած սպանության հետ: Կապն այն է, որ հայկական և ռուսական ընկալումների մեջ դիսոնանս է առաջացած, այդ դիսոնանսը անընդհատ ու անընդհատ էներգիա է կուտակում և այդ էներգիան պիտի պարպվի որևէ ձևով: Քանի դեռ Պերմյակովը հայկական իրավապահ մարմինների հսկողության տակ չէ, հայ հանրությունը մտածելու է, որ Ավետիսյանների տանը տեղի ունեցած սպանությունը ռուսական դավադրություն է և ռուսները նրան չեն ուզում մեզ հանձնել ինչ-որ ավելի հրեշավոր բան թաքցնելու համար: Եվ այն պարագայում, երբ պաշտոնապես հաստատվեց, որ սահմանը խախտելու փորձ կատարած Պերմյակովին ռուսները պարտավոր էին հանձնել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը, բայց չեն հանձնել այդ ընկալումը ավելի է խորանալու:
Տարօրինակն այն է, որ նույնիսկ Ռուսաստանում հայտնի անձինք սկսել են հասկանալ Պերմյակովին Հայաստանին հանձնելու խնդրի ռազմավարական կարևորությունը, բայց Հայաստանում դեռ կան մարդիկ, ում ընկալումը զարմանալիորեն մակերեսային է…:
Հայկական Ժամանակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.