Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի այլևս նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանը երեկ թերթին պատմել է, թե ինչ է կատարվում Գորիսի հիվանդանոցում:
–Պարոն Հովսեփյան, ի՞նչ պատճառաբանությամբ են ձեզ ազատել աշխատանքից:
–Ոչ մի պատճառաբանությամբ, մարզպետը հրահանգել է ազատել, ասել է կգրեք անվստահություն:
–Այսինքն՝ անվստահությունը ո՞րն է։
–Երևի կա, մեր մարզում կա անվստահություն, ես 92-ից աշխատում եմ հիվանդանոցում մասնակցելով պատերազմին, մեկ վայրկյան Գորիսը չեմ թողել, նույնն էլ իմ տնօրենը Սլավիկ Ամիրյանը. հիմա ազատել են: Ես էլ, մտածելով, որ խնդիր կարող եմ ունենալ, որովհետև ես այդքան ուժեղ չեմ, դիմումս գրել եմ, դուրս եկել: Ու մինչև իմ դիմում գրելը արդեն իմ տեղում մարդ էին նշանակել:
–Ու՞մ են նշանակել:
–Լիսկայի նախկին վարորդի տղային:
–Քանի՞ հոգու են ազատել:
–Կադրային ջարդը մեծ է: Մեր հիվանդանոցի դեղատան վարիչին են ազատել աշխատանքից, որ դեղագործ է, նշանակել են իրենց հարսին: Ատամնաբույժին Արտակ Զաքարյանին են ազատել… ովքեր Ամիրյան Սլավիկի հետ մտերիմ են, փորձում են ազատվել:
-Խոսվում էր, որ Լիսկան ցանկանում է գլխավոր բժշկի պաշտոնում իր բարեկամին նշանակել:
-Այո, եկել է ինքը, Լիսկայի հորեղբոր տղան է Սաշա Խաչատրյանը, գլխավոր բժիշկ չէ, ժամանակավոր պաշտոնակատար է, բայց արդեն ինքն է ուղղությունները տալիս: Այսօր էլ պնդում է, որ պետք է Ամիրյան Սլավիկին էլի վնաս տա: Իր ասած բառերն եմ ասում: 2 ամիս, 24 ժամ ստուգում արեցին, չբավարարվեցին, չհանգստացան, հիմա էլի ուզում է ինչ-որ բան անի:
-Ի՞նչ ունի Ամիրյանի դեմ:
-Ըստ իրենց ասածների, որ Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ոչ թե Լիսկայի թեկնածուին են պաշտպանել, այլ Տիգրան Կարապետյանին: Տիգրանի հայրը Ամիրյանի մանկության ընկերն է, իսկ Տիգրանը իմ մանկության ընկերն է: Ուղղակի, էնքան են անում, որ մարդ փոշմանում է, չեն մտածում սրանք, որ կարող է էլի պատերազմ սկսվի: Միայն մեր մարզում կարող է լինի, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսորին գլխավոր բժշկի պաշտոնից հանեն, ով պատերազմի ժամանակ մի քանի հազար վիրահատություն է արել, տեղը ադիբուդի ծախողի դնեն: Հիմա այդ հիվանդանոցը վերածվելու է բուժկետի, գյուղական բուժկետ կդառնա, էլի:
-Միգուցե այստեղ բողոքեք, նամակ գրեք պատկան մարմիններին, այդպես ձեռքներդ ծալելու եք. նստե՞ք:
— Ամեն մարդ իր ձևով պետք է իր հարցը լուծի: Ես այս իշխանության հետ հույս չեմ կապում: Հանել էին, նորից դրեցին, և ինչի՞ մասին է խոսքը: Ես վստահ եմ, որ ոչ մի դրական պատասխան չեմ ստանա: Միայն այսքան մարդիկ, որ անիծում են, թե Աստված մի բան կանի, դրանով ամենամեծ պատասխանը կստանան իրենք: Ես ընտանիք ունեմ, երեխա ունեմ, վախենում եմ, որ վնաս կտան, որովհետև իրենք ընդունակ են ամեն ինչի, ու չեմ կասկածում:
Հայկական Ժամանակ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.