«Դատարանը ոչինչ չարեց օբյեկտիվ ճշմարտությունը պարզելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` հիշեցնելով, որ դատարանը մերժեց կրկնակի դատաավտոտեխնիկական փորձաքննություն իրականացնելու միջնորդությունը, իսկ փորձագետի հարցաքննության ժամանակ, փաստաբանի խոսքով, «միտումնավոր խոչընդոտում էր հարցաքննությանը»:
«Ցանկացած իմ հարցը, որով կպարզվեր, թե որտեղ է վթարը տեղի ունեցել, դատարանը հանում էր՝ պատճառաբանելով, որ դա լրացուցիչ փորձաքննության հիմք է, և նախորդ փորձագետներն այդ հարցի վերաբերյալ հետազոտություն չեն արել, դրա համար էլ չեն կարող պատասխանել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանի՝ ֆրանսիացի դատապաշտպան Մարի Դոզեն էլ անդրադառնալով դատավարությանը՝ հետևյալ կարծիքը հայտնեց. «Վարդան Պետրոսյանի գործով ձգվող մեկ տարվա դատավարությունը ձևական էր, որովհետև հնչած մեղադրական ճառը մեկ տարի առաջ ներկայացված մեղադրական ակտի copy-past-ն էր»:
«Տպավորությունն այնպիսին է, որ դատավարության ընթացքում քննվել են հարցեր, որոնք որևէ բանի չեն ծառայելու, պարզապես տպավորություն են ստեղծել, որ դատաքննություն է տեղի ունենում, վկաներ են հանդես գալիս, սակայն մարդուն արդարացնող նրանց նշած որևէ փաստարկ հաշվի չի առնվում»,- ասաց ֆրանսիացի փաստաբանը:
Ինչ վերաբերում է դատական նախորդ նիստում մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանի պահանջած 6.5 տարվա ազատազրկմանը, Մարի Դոզեի խոսքով, այդ պատժաչափն ուղղակի հիմնազուրկ է:
«Մեղադրական ճառում որևէ տող, նույնիսկ ստորակետ չտեսա, որով հիմնավորվում է, թե ինչու է այդ պատժաչափը պահանջվել»,- ասաց նա:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.