Տավուշի նախկին մարզպետ Աշոտ Ղուլարյանի փորձերը՝ կրկին մարզ վերադառնալու ուղղությամբ, մարտական դիրքի են բերել գործող մարզպետ Հովիկ Աբովյանին, ով ոչ պակաս մտերմիկ հարաբերություններ ունի Հովիկ Աբրահամյանի հետ, վարչապետից «դաբրո» ստանալուց հետո նա աշխատում է մարզում կոռուպցիան արմատախիլ անելու, իսկ իրականում նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի «կեղտերը» ջրի երես հանելու ուղղությամբ: «Հակակոռուպցիոն» արշավի առաջին զոհը կարող է դառնալ մարզի ամենամեծ բժշկական կենտրոնի՝ «Իջևան» ԲԿ-ի գործող տնօրենը՝ Վազգեն Մարգարյանը:
Մարգարյանի ղեկավարած բուժհաստատությունում վերջին ամիսներին անընդհատ ստուգումներ են անցկացվում, և չի բացառվում, որ առաջիկայում ԲԿ տնօրենը բուժհիմնարկում հայտնաբերված խոշոր խախտումների արդյունքում հրաժեշտ տա աթոռին, և նոր մրցույթ հայտարարվի:
Ուշագրավ է, որ Մարգարյանը ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքին 2013-ի սեպտեմբերին տիրացավ կրկին աղմկահարույց ճանապարհով՝ առանց առողջապահության կազմակերպչի համապատասխան որակավորման: Այդ անհամապատասխանության մասին բարձրաձայնեց մրցույթի մյուս մասնակիցը՝ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Ներսիսյանը, ով Իջևանի նախկին քաղաքապետի եղբայրն է և մրցույթի արդյունքում ստացել էր ճիշտ այնքան ձայն, որքան իր մրցակից Մարգարյանը:
Բայց նման դեպքում, ըստ կարգի, «վերջին խոսքը» Տավուշի այն ժամանակվա մարզպետ Արմեն Ղուլարյանինն է եղել, ով որոշել է, որ կենտրոնը կղեկավարի առողջապահական ոլորտում ղեկավարման փորձ չունեցող Վազգեն Մարգարյանը:
Հրապարակ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.