Հունվարի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի ունեցած հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրությունը մի հետաքրքիր դրվագ է պարունակում. «Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ռուսաստանի Նախագահը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին»,- ասվում է այդ հաղորդագրության մեջ:
Եվս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին և ամբողջ հայ ժողովրդի՞ն:
Կարծում ենք, այս ձևակերպումը անակնկալ է հայաստանցիների համար, որովհետև դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հունվարի 18-ից առաջ էլ է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցություն հայտնել: Նման տեղեկատվություն, սակայն, հայ հանրությունը չունի: Մենք «քրքրեցինք» ողջ համացանցը և ոչ ռուսական, ոչ հայկական աղբյուրներում ոչինչ չգտանք այդ ցավակցության կապակցությամբ: Ի՞նչ է, ուրեմն, այդ ձևակերպումը նշանակում: Վարկածները մի քանիսը կարող են լինել, առաջին տարբերակը վրիպակն է նախագահականի լրատվական ծառայության կողմից: Բայց այս վարկածը կարելի է բացառել, որովհետև նույն ձևակերպումը տեղ է գտել նաև Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում:
Հաջորդ տարբերակն այն է, որ նման ձևակերոյմամբ փորձ է արվել շտկել բացթողումը, որ մինչև հունվարի 18-ը ՌԴ նախագահը ցավակցություն չի հայտնել Գյումրիի դեպքերի կապակցությամբ: Նման բան տեսականորեն հնարավոր է, բայց այդ դեպքում հարց է ծագում, ինչո՞ւ երկու երկրների նախագահական մամլո ծառայությունները այդ լուրը չեն հաղորդել: Կա, իհարկե, տարբերակ, որ նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, և տվյալ ձևակերպման խնդիրն ընդամենը ետին թվով ցավակցություն հայտնելն է եղել:
Բայց կա նաև ուրիշ տարբերակ՝ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նախորդ հեռախոսային խոսակցության մասին չի հաղորդվել այն հույսով, թե Ավետիսյանների հուղարկավորության արարողությունը անաղմուկ կանցնի-կգնա, և այդ իրադարձության վրա «ավելորդ» ուշադրություն հրավիրելու անհրաժեշտություն չկա: Եթե այդպես է, նշանակում է այդ խոսակցությունը կարող էր տեղի ունեցած լինել սպանության հայտնի դառնալու օրը մինչև Պերմյակովին հայտնաբերելը: Եվ ա՛յս խոսակցության մեջ չի բացառվում քննարկվել, է նաև Պերմյակովի գործի ընդդատության հարցը: Չի բացառվում հենց այդ խոսակցության ժամանակ է որոշվել, որ նախաքննությունը վարելու է ռուսական կողմը և Սարգսյանն ու Պուտինը իրար մեջ որոշել են ամեն ինչ: Սրանից հետո Պերմյակովը անխոչընդոտ հայկական տարածքով տեղափոխվել է ռուսական ռազմաբազա, որից հետո արդեն տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները։
Սրանք, իհարկե, վարկածներ են, միայն վարկածներ: Բայց պաշտոնական հաղորդագրությունում պաշտոնապես ասվել է, որ Վլադիմիր Պուտինը հունվարի 18-ին ցավակցություն է հայտնել «ևս մեկ անգամ»։ Պատասխանի կարիք է զգում, ուրեմն, հետևյալ հարցը, որտե՞ղ, ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ տեքստով և ո՞ւմ միջոցով է ՌԴ նախագահը նախորդ անգամ ցավակցություն հայտնել: Ինչո՞ւ այդ ցավակցության մասին հանրությունը պատշաճ կարգով չի ծանուցվել: Եթե ցավակցությունը Վ. Պուտինը հայտնել է կրկին Սարգսյանի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ (հունվարի 18-ի պաշտոնական հաղորդագրության տեքստից դա կարծես թե ենթադրվում է), ինչո՞ւ այդ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն չի տարածվել և ի՞նչ է քննարկվել ընդհանրապես այդ հեռախոսազրույցի ընթացքում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է տա, թերևս, Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը:
Հայկական Ժամանակ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.