Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի կայքէջում կարդացինք, որ «Հունվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եկեղեցական-վարչական հարցերով մեկնել է Սփյուռքի թեմեր: Հայրապետական այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի հայոց թեմերում, ինչպես նաև Ավստրիայում, հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարների հետ»:
Ինչպե՞ս կարելի է հայ ազգի այս ծանր կորուստների ու ողբերգական սգի մեջ թողնել հայրենիքը, ժողովրդին և մեկնել Եվրոպա` «բարերարների» հետ հանդիպումներ ունենալու սին պատճառաբանությամբ։ Մի՞թե բարոյական քայլ չէր դիտվի, եթե հայոց կաթողիկոսը գնար Գյումրի, ներկա գտնվեր զոհվածների հոգեհանգստյան արարողությանը և իր մխիթարական խոսքն ուղղեր Ավետիսյանների ողբացյալ հարազատներին, վշտակիր գյումրեցիներին ու ողջ հայ ժողովրդին:
Հավաստի աղբյուրներից իմացանք, որ կաթողիկոսի առաջին հանդիպումը եղել է Մոսկվայի նորակառույց Սբ. Պայծառակերպություն եկեղեցուն կից ճաշարան-դահլիճում, որտեղ, ինչպես ամեն տարի հունվար ամսվա երրորդ կիրակի օրը, թեմի առաջնորդ, Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս Ներսիսյանը հավաքում է մոսկվաբնակ հարուստներին ու նշում նոր տարին։
Ճիշտ այս օրերին, երբ մայր հայրենիքում մեր ժողովուրդը ողբի ու աղոթքի մեջ է, իսկ բժիշկները գիշերուզօր պայքարում էին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց, Ներսիսյան եղբայրների նախաձեռնությամբ Մոսկվայում հայ մեծահարուստների համար խրախճանք էր կազմակերպված, որն ուղեկցվում էր երգ ու պարով։
(Հավաստի աղբիւների եւ ականատեսների վկայութեան համաձայն, նմանատիպ խրախճանքների ժամանակ, հատկապէս Ներսիսյան եղբայրները, Գարեգինը եւ Եզրասը աչքի են ընկնում իրենց պարերով (նկարահանուները կը հրապարակվեն հաջորդիվ)) ։
Կարծեք ավանդույթ է դարձել, որ երբ հայրենիքը գտնվում է տնտեսական ու քաղաքական ծանր վիճակում, Գարեգին Ներսիսյանը հանկարծ ուղևորվում է արտասահման` պատրվակ բռնելով իր հանդիպումները բարերարների հետ։Մի՞թե հենց այդ պահն է ամենահարմարը:
Այսպես, 2008 թվականի փետրվարին, կապված նախագահական ընտրության հետ, Ազատության հրապարակը հասել էր իր դժգոհության գագաթնակետին, որն ավարտվեց մարտիմեկյան արյունահեղությամբ: Ինչպես սպասվում էր, Գարեգին Ներսիսյանը մեջտեղում չկար` բարոյապես նեցուկ կանգնելու իր ժողովրդին։ Արյունահեղությունից հետո, երբ նա փորձեց գնալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատուն` հանդիպման, վերջինս նույնիսկ դարպասի դռները չբացեց կաթողիկոսի առաջ:
Եվ ահա ամեն անգամ, երբ զանազան առիթներով հայ ժողովուրդն իր արդար դժգոհությունն է հայտնում հանրահավաքների միջոցով, Գարեգին Բ-ն ակնթարթորեն անհայտանում է: Չգիտես` ո՞ւմ հրահանգով ու թելադրանքով, թողնում է հայրենիքն ու ժողովրդին սգի ու վտանգի մեջ և մեկնում արտասահման` «բուժման» կամ էլ, լավագույն դեպքում, «բարերարների» հետ հանդիպման։
Ահա իրական պատկերը Գարեգին Բ կաթողիկոսի, ինչը տեսանելի է բոլորին: Ժամանակը վաղուց հասունացել է, հարկ է, որ ազգովի իրագործվի արդար պահանջը` պարտադրելով Գարեգին Բ-ին, գրելու սեփական հրաժարականը, եթե չի ուզում էլ ավելի խայտառակելով` ուրիշները պահանջեն իր հրաժարականը: Միայն այսկերպ է հնարավոր փրկել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին` ամբողջական կործանումից, ինչպես վկայում է Երուսաղեմի Պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը:
Օննիկ Չոբանյան
- 15:10Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական «վերականգնելու» մասին
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 13:10«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
- 12:10«Շուտով CAESAr-նե՞ր հայկական բանակին»
- 11:10Հայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով
- 15:10Գրիգորյան-Մուստաֆաև. հինգ հանդիպում, զրո արդյունք
- 14:10Կասկած չունեմ՝ Ռուսաստան-Արևմուտք լարված շրջանը ճեղքվելու է Քիսինջերի ցույց տված ուղղությամբ
- 13:10Բաքվին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում
- 12:10Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու ԼՂ-ի տարածքն առանց հայ բնակչության
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.