Չնայած Գյումրիի սպանդի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելը էականը խոչընդոտներ է ստեղծում նախաքննության համար, հայաստանյան քննչական մարմինները ունեն բավարար նյութեր մի քանի առանցքային հարցերի պատասխանելու համար: Հիմնական հարցերից մեկը, որ հենց սպանության առաջին օրից շրջանառվում է հանրության շրջանում, հետևյալն է. արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, այսինքն մենա՞կ է սպանել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին:
Հայաստանի իրավապահ մարմինները ձեռքի տակ բավարար նյութեր ունեն այս ուղղությամբ առաջ շարժվելու համար: Նրանք դեպքի վայրում հայտնաբերել և առգրավվել են սպանության ենթադրյալ գործիքը Կալաշնիկովի ավտոմատը, որն ըստ ամենայնի պատկանում է Պերմյակովին: Եվ ուրեմն, դատաձգաբանական փորձաքննությունը կարող է պատասխանել մի շատ կարևոր հարցի. Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամները սպանվել են այդ նո՞ւյն ավտոմատից, թե ոչ: Եթե այո, դա կդառնա ևս մեկ հիմնավորում այն բանի, որ մարդասպանը միայնակ է գործել, եթե ոչ սա արդեն 180 աստիճանով կփոխի քննության տրամաբանությունը և կնշանակի, որ Պերմյակովի հետ եղել են այլ մարդիկ նույնպես: Նախօրեին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այլոց շարքում նշանակվել է դատաձգաբանական համալիր փորձաքննություն: Սա նշանակում է, որ առաջիկայում մենք կունենանք այդ շատ կարևոր հարցի պատասխանը, բոլորը սպանվել են նո՞ւյն զենքից, թե տարբեր:
Շաբաթ օրը Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ևս մեկ հետաքրքիր դրվագ կա. այնտեղ ասվում է, որ նախաքննության մարմինը բջջային օպերատորներից պահանջել է Ավետիսյանների ընտանիքի անդամների ելքային և մուտքային զանգերը, որովհետև տվյալներ կան, որ հանցագործությունից հետո Պերմյակովը կարող է օգտագործած լինել նրանց հեռախոսները: Ուսումնասիրվում են նաև Ավետիսյանների տան մերձակա փողոցներում տեսանկարահանող սարքերի առկայությունը և այլն: Այս ամենը նշում ենք ընդգծելու համար, որ Պերմյակովի բացակայությունը, չնայած մեծ խոչընդոտ է հայաստանյան իրավապահների համար, բայց քննչական աշխատանք իրականացնելու հսկայական դաշտ կա, և այս ուղղությունները կարող են բազմաթիվ կարևոր հարցերի պատասխաններ տալ: Այս ամենը, սակայն, չի նսեմացնում Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հարցի հրատապությունը:
Հայկական Ժամանակ
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.