Հունվարի 8-ին, երբ ուժգին քամին շրջեց Գյումրիի գլխավոր տոնածառը, առավել սնահավատները սրա մեջ տխուր նշան տեսան թե քաղաքի, թե քաղաքապետի համար: 4 օր անց վատթարագույն կանխատեսումն իրականացավ՝ եղավ սպանդը: Իսկ քաղաքագլուխը, ինչպես միշտ, կարևոր իրադարձությունների ժամանակ տեղում չէր: Մինչ ամբողջ աշխարհը Գյումրիում էր, քաղաքագլուխը բավարարվեց տրաֆարետային ցավակցությամբ, ինչպես օտարը: Ռուսական ռազմաբազայի մոտ հավաքված գյումրեցիները նրան էին կանչում. «Ո՞ւր ես, Փալասանյան, դե եգուր, մեռե՞լ ես»:
Բալասանյանը, ինչպես և նախորդ տարի այս ժամանակ, ԱՄՆ-ում էր: Միայն 2 օր անց նրա խոսնակը «պրես ռելիզ» տարածեց, թե, իբր, քաղաքապետը Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության հուշագիր էր ստորագրում, բայց ահա, տեղեկանալով սպանության մասին, «ընդհատել է այցն ԱՄՆ-ի Գլենդել քաղաք և վերադառնում է Գյումրի»: Այս հայտարարությունն ըստ էության երեկ իր ասուլիսում հերքեց հենց Բալասանյանը, հայտարարելով, որ արձակուրդ էր գնացել: Ասուլիսում Բալասանյանն արդարանում էր համաքաղաքացիների առաջ՝ ուշացող և ծույլիկ աշակերտի նման, թե հունվարի 9-ին Ամերիկա է մեկնել իր գումարով, ոչ թե բյուջեի փողերով և քաղաքային բյուջեն խնայելով է արձակուրդ ձևակերպել, որ ամեն ինչ արել է 17.00-ին գյումրեցիների կողքին լինելու համար, բայց չի հաջողել, հանգանակության է մասնակցել և ինչ-որ տուն է գնել: «Ես իմ գյումրեցու հետ եմ»,- դոշ էր ծեծում քաղաքապետը, բայց ինչ տուն էր, ում համար, մարդիկ այդպես էլ չհասկացան:
Հիշեցնենք, որ անցյալ Ամանորից հետո էլ էր մեկնել ԱՄՆ: Այն ժամանակ շրջանառվեց, որ Գյումրու քաղաքապետն այնտեղ տների բիզնեսով է զբաղվում՝ վարձով հանձնում է իրեն պատկանող բնակարանները Գլենդելում և Հոլիվուդում, ինչը, բնականաբար, պաշտոնապես հերքեցին, վստահեցնելով, որ համատեղ ծրագրեր կան ամերիկյան քաղաքների հետ: Նույն քույրության մասին էր նա խոսում, երբ Գյումրու լուսավորությունը բարելավելու նպատակով սկսեց Չինաստանից լամպեր ներկրել, բայց հետո պարզվեց, որ լամպերի ներկրումը նրա մերձավորներն են անում: Բայց քաղաքում ոչ մի նոր փողոց չլուսավորվեց: Քաղաքապետարանը փոխում էր լամպերն արդեն լուսավորված փողոցներում, իսկ երբ քաղաքապետին հարցրին, թե ինչու, նա ասաց, որ այս լամպերն ավելի խնայողական են, և որ դրանց էֆեկտը հետո կերևա:
Այնպես որ, գյումրեցիներն այնքան էլ չեն հավատում քույր-քաղաքների վարկածին և Բալասանյանի ճանապարհորդությունների տակ միայն բիզնես-շահեր են նշմարում: Նույնիսկ այն, որ գիշերը Բալասանյանը վիրավոր ցուցարարների և ոստիկանի է այցելել, համոզիչ չթվաց: Քաղաքապետի ասուլիսի ուղիղ հեռարձակման ընթացքում գյումրեցիները կոպիտ մեկնաբանություններ էին գրում համացանցում: Ավտոբուս էր շուռ եկել, ինքը չկար, եղևնի շուռ եկավ, չկար, Ծառուկյանը եկավ Գյումրի՝ միտինգ անելու, չկար՝ թվարկում են մարդիկ: «Դեպքը տեղի է ունեցել, իսկ դու ե՞րբ ես եկել: Ըդիկ հերիք է, օր գյումրեցիք համարեն, որ իրանց քաղաքապետը մեռած էր, հմի վերակենդանացավ:
Կմնա, օր Փալասանյանը դիմե վերևներին՝ իրան մե հատ մը վերտալյոտ առնին, օր ինքը շուտ գա հասնի»,- գրեց նրանցից մեկը: Լրագրողների հարցին, թե ինչու Գյումրիում սուգ չհայտարարվեց, քաղաքապետը պատասխանեց, որ նման իրավասություն ինքը չունի: Իսկ հասարակ մարդիկ իրենց տներում գյումրեցուն բնորոշ սև հումոր էին անում. «Եկածդ օրվանից քաղաքը սգի մեջ է, էլ ի՞նչ սուգ հայտարարենք»:
ՀԳ. Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ քաղաքապետ Բալասանյանն ԱՄՆ էր մեկնել նաև իր բիզնեսի հարցերով, նրա մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանն ասաց. «Այցը պլանավորվել էր դեռ նախորդ տարի: Քաղաքապետը փորձում էր ներդրումներ ներգրավել Գյումրիի համար: Ինչ վերաբերում է բիզնեսին, ես կարող եմ պատասխանել միայն Գյումրու հետ կապված: Ես նման տեղեկության չեմ տիրապետում»:
Սյուզան Սիմոնյան
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.