Դերասան Վարդան Պետրոսյանը նախորդ տարվա օգոստոս ամսին 20 000 դոլար գումար է տվել իր մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյանների ընտանիքին։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ասաց Վարդան Պետրոսյանը այն բանից հետո, երբ տուժող կողմը հայտարարեց, որ պնդում է իր ներկայացրած քաղաքացիական հայցը, որով Վարդան Պետրոսյանից պահանջում է 10.5 միլիոն դրամ Տաթևիկ Հակոբյանի բուժման համար և 2.5 մլն դրամ դատական ծախսերի համար։
«Ես միշտ կողմ եմ եղել հաշտեցմանը։ Մարդը, որ կողմ է հաշտեցմանը, միշտ փնտրում է առիթ, իսկ մարդը, որ դեմ է հաշտեցմանը, փնտրում է պատճառներ։ Չէի ուզի խոսել այս ամեն ինչի մասին, բայց պարտավոր եմ, որովհետև գումարի կոմպենսացիա եղել է, որը էլի նշեմ, չի կարող փոխհատուցել մարդկային կյանքը։ Իմ հարազատները տուժող կողմին առաջարկել են քսան հազար դոլար և պայմանավորվել են, որ եթե լինի հաշտություն, ոչ մի գումար չի պահանջվելու։ Ես էլի համաձայն եմ, դուք եք դիմել դատարան, և ինչ դատարանը կորոշի, այդքան էլ կվճարեմ, բայց մինչ այդ, ես ավելի շատ եմ առաջարկել, չեք ուզել, ուզում եք դատարանով ինձանից պոկել, պոկեք»,-ասաց Վարդան Պետրոսյանը։
Տուժող Արթուր Հակոբյանի կինը՝ Նաիրա Հայրապետյանը, հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը սխալ է ներկայացնում կատարվածը, և ներկայացրեց կատարված իր վարկածը։
«Գումարը մեզ տրամադրել են այն պայմանով, որ այդ մասին փաստաբանները չեն իմանալու, և դա մեր արված ծախսերի համար է, նույնիսկ ասեցին, որ հաշվեք՝ այդ գումարը ինչ-որ մեկը դրել է պատուհանին, գնացել է, դուք չգիտեք՝ ով է տվել, ինչու է տվել։ Ես էլ իրենց ասել եմ, որ Տաթևի համար հայցով դիմելու եմ դատարան, որովհետև այդ երեխան բուժման կարիք ունի»,-ասաց Նաիրա Հայրապետյանը։
Տուժող Արթուր Հակոբյանն էլ ասաց, որ Փաստաբանների պալատի նախագահը փորձել է իրենց հաշտեցնել, սակայն Վարդան Պետրոսյանի կողմից ոչ ոք չի ներկայացել։
«Մենք հիմա չենք ուզում հաշտվել»,- հայտարարեց նա։
Վարդան Պետրոսյանը լարվածությունը թուլացնելու փորձ արեց։ Նա հայտաարարեց, որ Նաիրա Հայրապետյանը ճիշտ է պատմում եղելությունը, սակայն այժմ հարկավոր է սթափ մտածել, հաշտության եզրեր գտնել, քանի որ ինքը, ըստ էության, չի հրաժարվում վճարել Տաթևիկի բուժման համար։
Նշենք, որ ավելի վաղ դատավոր Վաղինակ Մկրտչյանը ընդունել էր տուժող կողմի ներկայացրած հայցադիմումը և Տաթևիկ, Արթուր, Հայկ, Էմմա Հակոբյաններին, նաև Նաիրա Հայրապետյանին և Աննա Առաքելյանին ճանաչել որպես քաղաքացիական հայցվոր, իսկ Վարդան Պետրոսյանին՝ քաղաքացիական պատասխանող։
Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ճշտեն, թե որքան գումար է անհրաժեշտ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերն ապահովելու համար՝ համապատասխան հարցում կատարելով բուժհիմնարկներ, իսկ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Նշենք, որ այսօր դատախազը մեղադրական ճառով է հանդես գալու։
News.am
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
07.05.2024 | 15:10
07.05.2024 | 14:10
07.05.2024 | 13:10
07.05.2024 | 12:10
07.05.2024 | 11:10
06.05.2024 | 15:10
06.05.2024 | 14:10
06.05.2024 | 13:10
06.05.2024 | 12:10
06.05.2024 | 11:10
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.