Ռուսական քարոզչամիջոցներում ընդունված է բացասական կարծիքներ տարածել ուկրաինական զինուժի, այդ երկրում լայնորեն տարածված դասալիքության մասին, պատմել, որ ուկրաինական բանակը համալրված է բացառապես հարբեցողներով, հանցագործներով և թմրամոլներով: Գյումրվա ողբերգությունն ապացուցեց, որ սա ռուսական բանակում տիրող իրավիճակի ճշգրիտ նկարագրությունն է, և այս մասին արդեն մի քանի տարի է, ինչ թմբկահարում են ՌԴ իրավապաշտպաններն ու ռազմական փորձագետները: Ըստ ՌԴ իրավապահ մարմինների վիճակագրության, տարեկան բանակային ծառայությունից հրաժարվում է մոտ 300 հազար երիտասարդ, և մոտ 10 հազար մարդ չի գնում զինկոմիսարիատներ՝ անգամ համապատասխան ծանուցում ստանալուց հետո:
Մինչդեռ հենց այս 200-300 հազարն են անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանն ունենա Պուտինի երազած մեկ միլիոնանոց բանակը: Նախագահ Պուտինը փորձում է պայքարել դասալիքների և բանակից խուսափողների դեմ, որոնց համար նույնիսկ հատուկ տերմին կա՝ «ուկլոնիստներ»: Անցյալ տարի, օրինակ, նա օրենք ստորագրեց, որով մի շարք սահմանափակումներ սահմանվեցին նման անձանց համար: Օրինակ, արգելվեց պետական մարմիններում աշխատանքի ընդունել մինչև 27 տարեկան այն տղամարդկանց, ովքեր չեն ծառայել բանակում, : Բայց նման միջոցառումները սպասված արդյունքը չեն տալիս: Այդ նույն բանակում, ըստ ՌԴ դատախազության պաշտոնական տվյալների, մեծ կոռուպցիա կա: Անցյալ տարեսկզբին, օրինակ, ՌԴ գլխավոր դատախազությունը սենսացիոն թիվ հրապարակեց, որը տիրաժավորեցին Ռուսաստանի եվրոպամետ գործիչները. ըստ դատախազության տվյալների, 2013 թվականի վեց ամիսներին ռուսական տնտեսությունը 4,4 մլրդ դոլարի վնաս է կրել բանակային կոռուպցիայի արդյունքում:
Ինչպես տեսնում ենք, մեր և ռուսական զինուժն այս իմաստով երկվորյակներ են: Մի տարբերությամբ՝ եթե ռուսները գոնե հազվադեպ ինչ-որ անկեղծ թվաբանություն են ներկայացնում, ապա մերոնք դա էլ չեն անում: Ուկրաինական դեպքերից հետո դասալիքությունը ՌԴ բանակում ավելացավ: Զինվորականներից շատերը, նույնիսկ պայմանագրայիններից, այսպես ասած, «կոնտրակտնիկներից», խուսափելով ուղարկվել Ուկրաինա, փախչում էին բանակից տուն: Այս մասին իր ՖԲ էջում դեռևս աշնանը գրել էր քաղաքագետ Դմիտրի Բավիրինը: Ժամկետային զինվորական ծառայության է մեկնում ամենաչքավոր խավը՝ նրանք, ովքեր չունեն կապեր, ծանոթ-բարեկամ, անգամ հացի փող և բանակի և բանտի միջև գերադասում են բանակը: Ինչպես հայտնի է, սոցիալական այս շերտից էր նաև Վալերի Պերմյակովը:
«Ռուսաստանում միայն անտերներն են ծառայում, ինչպես և այստեղ,- ասաց բանակային հանցագործությունների մեջ մասնագիտացած Ռուբեն Մարտիրոսյանը,- բայց եթե ռուսները զորք են պահում Հայաստանում, պետք է լինեն արհեստավարժ, ոչ թե ժամկետային զինծառայողներ: Չէ՞ որ նույն այդ Ռուսաստանի բանակի մեծ մասը պայմանագրային զինծառայողներ են, և հենց նրանց պետք է վստահվի ծառայությունն արտասահմանյան ռազմաբազաներում»: Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի, ռուսական բանակում «դեդովշչինան», զինվորների ծեծն ու խոշտանգումները սարսափելի չափերի են հասել և շարունակում են խորանալ, քանի որ սպաների համար այդպես ավելի ձեռնտու է. «Իրենք ոչինչ չեն անում, ալկոհոլիզմով են զբաղվում, և «չաստ նայողները» կատարում են սպայի աշխատանքը: Նույնն էլ մեզ մոտ է: Քանի անգամ նկատել եմ, որ երբ զորամասում որևէ դեպք է կատարվում, առաջինը հարց են բարձրացնում «չաստ նայող» զինվորների առաջ, թե բա դուք ո՞ւր էիք:
Սա հետևանք է նաև այն բանի, որ արհեստավարժ սպաները դուրս բերվեցին բանակից, և այնտեղ մնացին «ճշտով առաջնորդվողները», որոնք միաժամանակ և պագոն ունեն, և գողական են»: Իր իրավական պրակտիկայից Ռուբեն Մարտիրոսյանը միայն մեկ դեպք հիշեց, որն իր դաժանությամբ համահունչ էր Գյումրիի դեպքերին. «96 թվականին մի սպա Մատաղիսի զորամասի Թալիշի բատալյոնում 6 զինվոր սպանեց: Հանցագործությունը չբացահայտվեց: Ես երկու տարի հետո միայն ծանոթացա այդ գործին, խառը ժամանակներ էին: Ենթադրյալ պատճառը խանդն էր կնոջ հանդեպ: Ամեն դեպքում, նման արարքի համար մարդը պետք է շատ ծանր հոգեվիճակում լինի»:
Իրավապաշտպանը չբացառեց, որ Պերմյակովը կարող է իրոք հոգեկան հիվանդ լինել, բայց այլ հանգամանքներ էլ կարող էին լինել: «Օրինակ, ատելությունը ծառայակիցների հանդեպ կարող է նրան այն վիճակի հասցնել, որ նա հայերից վրեժը լուծի: Ռուսական բանակում դաժան բարքեր են տիրում»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը, վերհիշելով դեռևս խորհրդային շրջանում բացահայտված մի դեպք, երբ ռուսական նավատորմի նավերից մեկի վրա զինվորներին որպես ստրուկներ էին պահում: «Հիմա, կարծում եմ, նույնը կատարվում է ռուսական բանակում»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը:
Սյուզան Սիմոնյան
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.