ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ուշ երեկոյան մեր թղթակցին հայտնել է, որ երեկ երեկոյան Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է Գյումրիի հարցը և համապատասխան հայտարարություն է սպասվում։ «Ամեն բան արվում է, աշխատված է այդ ուղղությամբ, դատավարությունը պետք է լինի մեզ մոտ։ Ամեն ինչ իրավական դաշտում է, դրա համար իմպերատիվ բան չի ասվում, բայց գնում է դրան։ Չկա մի իշխանավոր, մի քաղաքացի, որ դա չցանկանա։ Կարծում եմ, կլինի համապատասխան հայտարարություն։ Դատախազն արդեն հայտարարություն արել է, բայց վերջնական հայտարարությունը դատախազի կողմից կլինի», – ասել է Բաղդասարյանը։
Այսինքն՝ Պերմյակովին կփոխանցե՞ն հայկական կողմին։
Համատեղ քննությունը կկատարեն, և ամեն բան պետք է արվի, որպեսզի ամեն ինչ լինի մեր օրենքներով և Հայաստանում։
Իսկ պատիժը ՀՀ-ո՞ւմ կկրի։
Բոլորը տարվում է այդ ուղղությամբ, կլինեն համապատասխան հայտարարություններ։
Բայց Գյումրիում բախումներ են։
Ես հետևեցի, գիտեմ, որ կան վիրավորներ։ Ինձ թվում է, որ մարդկանց պետք է հանգստացնել, կլինեն համապատասխան հայտարարություններ, արդեն իսկ դրա հիմքը դրվել է։
Վաղը կլինե՞ն այդ հայտարարությունները։
Չեմ կարող ասել, պետք է գնա նրան, ինչի մասին ես ասացի։
Ռուսական կո՞ղմն է երաշխիքներ տվել։
Երկկողմանի համաձայնությամբ է արվել։
Սերժ Սարգսյանն ի՞նչ է ասել տեղի ունեցածի վերաբերյալ։
Մենք դեռ չենք ավարտել նիստը։
Հայկական Ժամանակ
- 15:10Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական «վերականգնելու» մասին
- 14:10Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը
- 13:10«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից և ուղարկվել Հնդկաստան. «Հետք»
- 12:10«Շուտով CAESAr-նե՞ր հայկական բանակին»
- 11:10Հայաստանն ընդհանուր առմամբ կստանա 50 «Bastion» զրահամեքենա․ Ֆրանսիայի Սենատը հանդես է եկել կոչով
- 15:10Գրիգորյան-Մուստաֆաև. հինգ հանդիպում, զրո արդյունք
- 14:10Կասկած չունեմ՝ Ռուսաստան-Արևմուտք լարված շրջանը ճեղքվելու է Քիսինջերի ցույց տված ուղղությամբ
- 13:10Բաքվին իրականում պետք չէ Հայաստանի հետ ո՛չ «խաղաղության պայմանագիր», ո՛չ էլ ինչ-որ սահմանազատում կամ սահմանագծում
- 12:10Միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու ԼՂ-ի տարածքն առանց հայ բնակչության
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
24.11.2023 | 11:10
23.11.2023 | 15:10
23.11.2023 | 14:10
23.11.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.