Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվն ու առաջին անգամ Վրաստանի կառավարությանը ներկայացրել մինչև Խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում գործած հայկական եկեղեցիների ստույգ թիվը: Վրաստանի կառավարության կրոնական հարցերով զբաղվող պետական գործակալությանն ուղարկված նամակում թեմը ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Վրաստանում մինչև խորհրդային կարգերի հաստատումը գործած 442 եկեղեցիների մասին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ առաքելական եկեղեցու Վրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանն ասել է, որ մինչ այդ թեմը Վրաստանի կառավարությանը ներկայացրել էր միայն գործող եկեղեցիների ցանկը:
«Այս ցուցակում ներառված են Վրաստանի հայկական բոլորը եկեղեցիները` գործող, խոնարհված, արդեն փլատակների վերածված և վրացականացված: Այս կերպ թեմը Վրաստանի կառավարությունից պահանջում է ետ վերադարձնել իրեն պատկանող սեփականությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս պետությունը Խորհրդային Վրաստանի իրավահաջորդն է: Եկեղեցիները քանդվում են, ավերվում: Ժամանակն իր ազդեցությունն է թողնում նրանց վրա, և եթե այդ կառույցների պահպանության համար միջոցառումներ չձեռնարկվեն` տարիներ անց այդ եկեղեցիները չեն լինի: Անհրաժեշտ է հոգալ դրանց մասին, և թեմը պահանջում է այդ եկեղեցիների վերադարձ` դրանց մասին հոգ տանելու ցանկությունից դրդված»,- ասել է Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ Վրաստանի կառավարությունից ստացել են պատասխան, որ հարցով զբաղվում է Կրոնական հարցերով պետական գործակալությունը, և իրենք քննում են հարցի պատմական եւ իրավական դրույթները:
«Հույս ունենք, որ հարցը կգտնի արդարացի լուծում, և թեմը կկարողանա տեր կանգնել այդ եկեղեցիներին»,- ասել է Սուսաննա Խաչատրյանը:
Վերջինիս փոխանցմամբ` մեկ տարվա ձգձգումներից հետո Վրաստանի կառավարությունը մասնակիորեն կատարել է դեռևս նախորդ տարվա հունվարին կառավարության ընդունած որոշումը, համաձայն որի Վրաստանում գործող կրոնական բոլոր փոքրամասնությունները պետք է փոխհատուցում ստանան խորհրդային տարիներին կրած ճնշումների և արգելքների համար:
«Նախնական գումարը 4.5 միլիոն լարի էր, հետո` 3.5 միլիոն, վերջում այդ գումարը դարձավ 1.5 միլիոն: Գումարը բաշխվեց կրոնական մի քանի համայնքների միջև և Վիրահայոց թեմին հասել է 300.000 վրացական լարի»,- նշել է Սուսաննա Խաչատրյանը` հավելելով, որ այդ գումարը կծախսվի թեմի կարիքները հոգալու համար:
tert.am
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.