Ֆրանսիան և ընդհանրապես աշխարհը ցնցած իսլամական ծայրահեղական ձեռագիր ունեցող ահաբեկչությունը այս օրերին իր վրա կենտրոնացրել է երկրագնդի ուշադրությունը: Վերլուծումները, բանավեճերը, շարժումները շարունակում են ողողել ամեն տարածք, որ սա կամ նա ձևով մտահոգ է ահաբեկչական միտումի մագլցողականություն արձանագրող ընթացքից: Պարզվում է հետզհետե, որ երկրագունդը իր կարևորագույն աշխարհագրական միջավայրերով անվտանգության գոտիներից դուրս է եկել և կարող է դիմագրավել նման արաքների շարունակականությունը: Փաստացի ուղերձն այն է, որ իսլամական պետությունը իր բազմաճյուղ դրվածքով դուրս է եկել Միջին Արևելքից, իր «կրոնագաղափարական» ազդեցության տակ է առել ծայրահեղական տարբեր խմբավորումներ, որոնք գործում են բարբարոսաբար` «հանուն կրոնի»:
Իհարկե մեկնաբանություններն ու ընկալումները գերքաղաքականացված են: Միևնույն բարբարոսությունը աշխարհագրական տարբեր միջավայրում նույն որակումներին, նույն դատապարտանքներին և նույն հակազդեցության ալիքներին չի արժանանում: Տարբեր խնդիր է նաև նման արարքների հետևում կանգնած և պետական մակարդակի համապատասխան նեցուկ ստացած խմբավորումների ծագման, զարգացման հոլովույթը, ներշնչումները, քաջալերանքները, ֆինանսական և ռազմական օժանդակությունների երևույթների մանրամասն ուսումնասիրությունը: Թվում է, որ պահը հասունացել է խորհելու, թե նման շարժումները իբրև Միջին Արևելքի սահմանների վերագծման քաղաքականության ծառայող գործիքներ արդեն դուրս են եկել վերահսկողությունից և աշխատում են ընդդեմ գործիքները հնարողների:
Այս մեկը անշուշտ հարցերի հավելյալ ու խորացյալ իրազեկություն է պահանջում, մանավանդ քաղաքական շարժառիթների ոչ ենթադրյալ այլ ճիշտ իմացություն: Բայց պարզ է, որ ստեղծված այս կացությունում թուրքական գործոնի հակազդեցությունը հսկայական հակասությունների տեղիք է տալիս և մեծ հարցականներ է ստեղծում:
Թուրքիայի վարչապետի հայտնվելը դատապարտանքի և զորակցության քայլարշավին որոշ նախաբան ուներ. Անկարայի հայտարարությունները` ահաբեկչությունը դատապարտող ու տակավին այն կանխարգելող գործողությունների մասնակցելու պատրաստակամության դրսևորումով, Դավութողլուի ճանապարհն էր հարթում դեպի Փարիզ։
Լուսարձակը կենտրոնացնենք Դավութողլուի, այս առիթով կատարած հայտարարության վրա և տեսնենք այնտեղ տեղավորված ուղերձի հիմնական կետերը.
1. Անկարան ահաբեկչության դեմ հստակ կեցվածք է որդեգրել. Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ զոհ են գնացել ահաբեկչության:
2. Ահաբեկչությունը կրոնական կամ ցեղային բնույթ չունի, այլ մարդկության դեմ ոճիր է:
3. Նշում` թուրքական և ֆրանսիական գաղտնի սպասարկությունների միջև սերտ գործակցության` ահաբեկիչները բացահայտելու նպատակով:
Հայկական ակնոցով բոլորից աւելի գրգռիչ հայտարարությունը մարդկության դեմ ոճիրին վերաբերող թուրք գործչի հայտարարությունն է և դատապարտանքը գործադրողին և դրդապատճառներին, առանց որևէ արդարացման:
Բայց այս կետը, կարող է այնքան չշահագրգռել միջազգային հանրային կարծիքը, որքան իսլամական ծայրահեղականության անվան տակ ծայր առած միջազգային ահաբեկչության երևույթի նկատմամբ Անկարայի տված այժմյան գնահատականը: Մինչ այժմ աշխարհի տարբեր կենտրոններում ներկայություն փաստող և անվտանգության սպառնացող նույն տարրերը սպառնական գոյություն չեն ընդգծում Թուրքիայի տարածքում տեղակայված, ռազմական օժանդակություն ստացած, թուրքական սահմաններից դեպի Իրաք և Սիրիա անարգել ելումուտ ունեցող այս խմբավորումներին, որոնք ևրոպական մասնաճյուղերն են պարզապես և որոնք Դավութողլուի քննադատության թիրախ են դառնում:
Դեռեվս, այս առիթով հայկական ոսպնյակի դիտարկումով չենք վերարծարծում Դեր Զորի հուշահամալիրի պայթեցումը Թուրքիայից թափանցած միևնույն տարրերի կողմից: Համայն մարդկության համար Դեր Զորը կոչված էր ներկայացնելու զանգվածային սպանության այն կենդանի հուշարարն ու վկայարանը, որ մարդկության դեմ ոճիրի ամենից վառ, ամենից խոսուն և ամենից անմարդկային ոճիրին էր վերաբերում: Անհամեմատելիորեն շատ ավելին քան Շառլի Էբդոն:
Թեև ֆրանսիական կողմի ընկալումը թուրքական աշխուժությանը շատ խանդավառ չերևաց: Այսուհանդերձ, կասկած չկա, որ այս թոհուբոհում իր հարցերը լուծել փորձող Անկարայի ներկայացուցիչը ճիգ չի խնայելու պաշտոնական Փարիզի խոստման իրականացումը տապալելու: Խոսքը վերաբերում է Ֆրանսիայում ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.