Գյումրիում այսօր տեղի ունեցած ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Լրատվամիջոցներին հաջողվել է ճշտել սպանվածների ինքնությունը: Գնդակահարվել են՝ հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեց ամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը օրորոցում է գնդակահարվել։
Դեպքի վայրում 200-ից ավելի ոստիկան կա։
Նախնական տեղեկություններով՝ սպանողը ռուս զինվորական է, որը ծառայում էր ռուսական ռազմակայանում:
Գյումրի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը զրուցել է տանտիրուհու քրոջ հետ, Tert.am-ին նոր մանրամասներ է ներկայացրել Գյումրիում սպանված ընտանիքի և դեպքի մասին.
«Առավոտյան տանտիրուհու քույրը ժամը 10-ի կողմերը հյուր է եկել, դուռը բաց է եղել, մտել, տեսել է, որ գնդակահարված են բոլորը, վեց ամսական երեխան՝ վիրավորված, որին հետո տարել են հիվանդանոց: Տեսել է քրոջը, որի երեսը լրիվ ջնջխված է եղել, հետո տեսել է վերմակների տակ գնդակահարված են բոլորը: Հարևանուհին էլ գիշերը ժամը 6:20 –ին երեխայի ձայն է լսել, մտածել է՝ թեթև երկրաշարժ է»:
Ընտանիքի հայրը մեկնած է եղել արտագնա աշխատանքի:
Ինչ վերաբերում է սպանություն կատարած անձին, ապա քաղաքում տարբեր խոսակցություններ են պտտվում, բայց նա դեռ հայտնաբերված չէ:
Ըստ Բարսեղյանի՝ մոտ 1000-ից ավելի մարդ է հավաքվել շենքի մոտ, որտեղ այսօր առավոտյան տեղի է ունեցել ողբերգությունը։ Շենքի մոտ նաև բազմաթիվ ոստիկաններ կան:
Լուսանկարները՝ blognews.am
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
27.11.2023 | 12:10
27.11.2023 | 11:10
25.11.2023 | 15:10
25.11.2023 | 14:10
25.11.2023 | 13:10
25.11.2023 | 12:10
25.11.2023 | 11:10
24.11.2023 | 15:10
24.11.2023 | 14:10
24.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.