ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը, անդրադառնալով ԵՏՄ-ին, նկատեց.«Շատ զավեշտական բան է տեղի ունենում. երբ լսում ենք քաղաքական գործիչներին թվում է, թե բոլորը ոգևորված են այս կառույցի ստեղծումից, բայց այդ ոգևորությունը մենք չենք տեսնում նույն անդամ-պետությունների նախագահների մոտ, նրանց ելույթներում: Այսինքն՝ եթե մենք լսենք նույն Լուկաշենկոյին, Նազարբաևին, բոլորը խոսում են պրոբլեմների մասին, որոնք ունենում են ԵՏՄ մտնելուց»:
-Պարո՛ն Իգիթյան, ամփոփելով ներքաղաքական տարին, ի՞նչ կարող եք արձանագրել: Նաև՝ եռյակը ներկայացնող քաղաքական ուժերը, այս պահին սառեցրել են գործընթացները և ամեն ինչ տեղափոխել են 2015-ի հունվարի վերջ: Նկատի ունեմ Ծառուկյանի հրավիրելիք խորհրդաժողովը:
-Ես, ճիշտն ասած, չգիտեմ եռյակի նպատակները, ես չեմ պատկերացնում, որովհետև այդտեղ տարբեր ուժեր են: Ինձ համար դժվար է հասկանալ միասնական խնդիրը, ինչի՞ շուրջ են նրանք միավորվել: Գոնե այն «իշխանափոխություն» տերմինը, որ մեկ-մեկ հնչում է, ես շատ հաճախ չեմ պատկերացնում, թե դա Սերժ Սարգսյանի՞ հետ կապված իշխանափոխություն է, թե՞ վարչապետի, թե՞ բանկերի կառավարիչների, թե՞ որոշ նախարարների, դա շատ դժվար է հասկանալ:
-Այսուհանդերձ, գոնե հստակեցվել է, որ իշխանափոխությունն է միավորում եռյակին և ըստ այդմ՝ գործընթացները: Թեժ աշուն, համաժողովրդական շարժում և այլն, շատ սահուն կերպով տեղափոխվել են, ինչու՞ են այդ դադարը վերցնել, ի՞նչ հաշվարկներ կարող են լինել:
-Դժվարանում եմ ասել, երևի իրենցից հարցնեք, բայց իմ կարծիքով նրանք տարբեր նպատակներ ունեն: Գոնե ես այսօր չեմ տեսնում իշխանության և ոչ իշխանական ուժերի քաղաքական լուրջ հակասությունները: Բայց ինձ համար խոշոր հակասություններ պետք է լինին առաջինը՝ կապված ԵՏՄ-ի անդամակցության հետ, երկրորդ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարական ազատությունների, և այս հարցերում ես նրանց ու իշխանության մեջ որևէ հակասություն չեմ տեսում:
-Բայց եթե մարդիկ ԵՏՄ-ին միանալու հարցում հակասություն չունեն, դա նշանակում է, որ նրանք ընդդիմություն չե՞ն:
-Եթե Դուք ասեք, թե որ հարցերում են իրենք ընդդիմանում իշխանություններին, ավելի ճիշտ կպատասխանեմ:
-Օրինակ՝ նախկին Կառավարության, 12 կետերի..
-Նախկին կառավարություն, այո, լավ, նպատակին հասան՝ Տիգրան Սարգսյանը իշխանափոխվեց, հաջորդը՝ «Կարմիր գծերը» , էլի ինչ-որ խնդիրներ, և Կառավարությանը կդիմեն ու Կառավարությունը երևի խնդիրները կլուծի:
-Տարին՝ արտաքին քաղաքական ամփոփումների իմաստով:
-Տարվա մեջ իրադարձությունները շատ էին, բայց ես կարևորում եմ այն խնդիրը, որը տարվա մեջ չի լուծվել, բայց ստիպված փոխանցվել է մյուս տարի՝ դառնալով մյուս տարվա պրոբլեմ: Սա Եվրասիական տնտեսական միության խնդիրն է, և զավեշտական է ստացվում, որ հունվարի 2-ից ընկնում է մեր գլխին այս մեծ փորձությունը, թե փորձանքը, և ինչպես խոսում են ոչ միայն Հայաստանում, այլև Բելառուսում և Ղազախստանում, բոլորը փորձում են այդ եվրասիական ռիսկերից խուսափել: Եվ շատ զավեշտական բան է տեղի ունենում. թվում է՝ բոլորը, եթե լսում ենք քաղաքական գործիչներին, ոգևորված են այս կառույցի ստեղծումից, բայց այդ ոգևորությունը մենք չենք տեսնում նույն անդամ-պետությունների նախագահների մոտ, նրանց ելույթներում: Այսինքն՝ եթե մենք լսենք նույն Լուկաշենկոյին, Նազարբաևին, բոլորը խոսում են պրոբլեմների մասին, որոնք ունենում են ԵՏՄ մտնելուց: Եվ երկրները արդեն ստեղծում են մարմիններ, որոնք այս ռիսկերը պետք է հաշվարկեն:
-Ավելի ճիշտ չէ՞ր, ռիսկերը հաշվարկեին, նոր ստեղծեին:
-Հայաստանի դեպքում կարող եմ ընդունել իշխանավորների այն թեզը, որ անհնար էր չհամաձայնվել: Այսինքն՝ բոլորը, այդ թվում անուղղակի կամ ուղղակի ասում են, որ սա մեզ պարտադրված էր: Եվ միակ հուսալի հանգամանքն այն է, որ այս միությունը ոնց որ թե չի կայանալու որպես տնտեսական միավորում: Առայժմ այն քաղաքական միավորում է, որը նույնպես ռիսկեր է պարունակում:
-Հաշվի առնելով, որ Արևմուտքն ու Ռուսաստանը մտել են հակամարտության փուլ, ավելի վտանգավոր չէ՞ դրա քաղաքական բնույթը, քան տնտեսական:
-Վտանգավոր է, բայց, նայեք, թե ինչպես են դրան դիմակայում կամ՝ տակից դուրս գալիս ուրիշները; Լուկաշենկոն իր այդ հակառուսական հայտարարություններով, արդեն հասել է նույնիսկ նրան, որ իր պետությունից նախկինից եկած որոշ պատժամիջոցները հանվում են: Այսօր բելառուսական բանկերը սանկցիաներից ազատված են, դա թույլ է տալիս Բելառուսին դուրս գալ միջազգային շուկա: Նույնը անում է Նազաբաևը՝ տարանջատվում է ռուսական ագրեսիվ քաղաքականությունից և նույնիսկ ՝ այցելում է Ուկրաինա, Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին է խոսում , չի ճանաչում Նովոռոսիայի այս ընտրությունները և այլն: Այսինքն՝ այս պետություններն ամեն ինչ անում են խուսափելու համար քաղաքական ռիսկերից:
-Մի ասացվածք կա , չէ՞, այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի Կեսարին: Այսինքն՝ Ղազախստանը Ռուսաստան «լայթս է» ՝ իր գազի ու նավթի պաշարներով, Բելառուսը լավ աշխարհագրական դիրք ունի:
-Այսինքն՝ ուզում եք ասել, որ մենք ավելի թույլ ենք աշխարհի աչքում, քան Բելառու՞սը, և եթե Լուկաշենկոն կարող է էդպիսի բան անել, մենք չե՞նք կարող: Սերժ Սարգսյանը Զևս չէ, բայց գոնե, ենթադրենք՝ Ուկրաինայի խաղաղության հետ կապված հայտարարություններ կարո՞ղ է անել: Դա լավ կընկալվի աշխարհի կողմից և ՌԴ-ից էլ առանձնապես պրոբլեմ չի լինի, որովհետև նույն Պուտինը խոսում է մի քիչ այլ ձևով, բայց խաղաղության մասին: Այսինքն՝ դիրքորոշում ունենալը բոլոր դեպքերում ուժեղացնում է պետությանը: Դա ընկալվում է աշխարհի կողմից…
-Ի՞նչ է ընկալվում աշխարհի կողմից:
-Հայաստանին առայժմ փրկում է մի հանգամանք, տեսակետ, որն առկա է թե՛ Բրյուսելում, թե ՛ ԱՄՆ-ում, որ մենք ստիպված ենք մտել ԵՏՄ՝ Պուտինի ճնշմամբ, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղը կամ տարածաշրջանային լարվածությունը: Եվ սա փրկում է, զավեշտական է, բայց փաստ, որ մեր թուլությունը փրկում է մեզ աշխարհի այդ պատժամիջոցներից:
-ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, ըստ որոշների՝ լավ բաներ պարունակելու է, շատ բաներ՝ նախկին Ասոցացմանի քաղաքական մասից է, որ մեզ հաջողվում է իրագործել «և, և»-ը, ոմանք էլ, օրինակ՝ Ռիչարդ Կիրակոսյանը, ասում են, որ դա սուտ է: Ի՞նչ կասեք:
-Դասական իմաստով այդ «և, և»-ի սկզբունքը կարողացել է իրականացնել միայն Ղազախստանը: ԵՏՄ-ի համաձայնագրի մեջ կա մեկ հոդված, որն անուղղակիորեն թույլ է տալիս պահպանել այն պարտավորությունները, այն պետությունների ու կազմակերպությունների հանդեպ, որոնք եղել են մինչև ԵՏՄ-ի ուժի մեջ մտնելը: Եվ սա է պատճառը, որ Նազարբաևը շատ արագ Բրյուսելում ստորագրեց թե՛ Ասոցացման համաձայնագիր, թե՛ Ղազախստան-ԵՄ առևտրի բլոկը: Ինչպես նաև արագորեն փորձում է համագործակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Հայաստանը, ցավոք, չի հասցրել որևէ ձևով որևէ պայմանագիր, համաձայնագիր կնքել Եվրամիության հետ: Իսկ հետագայում արդեն, եթե նայեք ԵՏՄ կանոնադրությանը, բոլոր նման համաձայնագրերը պետք է լինեն ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Ինչի մասին հայտարարություններ կան թե՛ Ռուսաստանում, թե՛ Բրյուսելում: Որ ԵՄ-ն պետք է վարի բանակցություններ ԵՏՄ-ի հետ համաձայնագիր կնքելու հետ կապված: Բայց եթե ԵՄ-ն պետք է համաձայնագրեր ունենա ԵՏՄ-ի հետ, ապա այնտեղ այնպիսի իրավիճակ է, որ համաձայնագրի որակը և մակարդակը կլինի՝ հաշվի առնելով ամենաթույլ երկիրը: Ուրեմն՝ մեր հարաբերությունները կլինեն ՝հաշվի առնելով այն պատժամիջոցներն ու սահմանափակումները, որոնք կլինեն Ռուսաստանի հանդեպ: Նշանակում է,ո ր մենք ԵՄ-ի հետ կունենանք այն հարաբերությունները, ինչը որ Ռուսաստանը:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.