Քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ փորձեցինք հասկանալ, թե ինչպիսին էր անցնող քաղաքական տարին իրենց համար: Իշխանական ՀՀԿ-ի համար, բնականաբար, բազմաթիվ ձեռքբերումներ ու հաջողություններ կային, ամենադրական ու լավատեսական ամփոփիչ մեկնաբանությունները նրանցն էին: Մինչդեռ երկրում տիրող վատ վիճակի գլխավոր պատասխանատուներն են իրենք: Ընդդիմությունը կամ, 2014-ի տերմինոլոգիայով՝ ոչ իշխանականները, բնական է՝ բողոքեցին, որ բացթողումներ շատ են եղել, ձախողումներ, խնդիրներ, հետընթաց և այլն: Բայց նրանք էլ են իրենց մասով դրական նոտաներ արձանագրում՝ գոհ են իրենց քաղաքական ուժի գործունեությունից:
ՀՀԿ ակտիվներից ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր խոսքն սկսեց կուսակցական հաջողություններից, որ ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններում ձեռքբերումներ է գրանցել, իրենց շարքերը համալրվել են նոր անդամներով, ավելի կազմակերպված են դարձել: «Իսկ քաղաքական առումով 2014-ին չի եղել էնպիսի մի իրավիճակ, որ, ընդդիմադիրների խոսքով ասած, «թեժ աշուն», «թեժ գարուն» օպերացիաների ժամանակ ինչ-որ անկանխատեսելի երևույթներ լինեն»,-ասաց նա ու որպես ամենամեծ ձեռքբերում նշեց այն, որ մենք ունենք կանգուն, խաղաղ սահմաններ: Սոցիալական առումով որպես ձեռքբերում նա էլ, Շարմազանովի պես, հիշեցրեց պետական ապարատում աշխատավարձերի բարձրացումը: Մեր հարցին, թե ՀՀԿ-ն իր հաջողությո՞ւնն է համարում այն, որ եռյակի պլաններն ի չիք դարձան, ու իշխանությունը մնաց իր տեղում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Մենք մեր հաջողությունները չենք կառուցում ուրիշների անհաջողությունների հաշվին, այլ կառուցում ենք մեր գործողությունների ու ծրագրերի հաշվին»:
Ազգային ժողովի ամենաընդդիմադիր ոչ իշխանական խմբակցություններից մեկի՝ «Ժառանգության» ոչ ժառանգական անդամ Թևան Պողոսյանն էլ իր խոսքն սկսեց ձախողումներից: «Ամենամեծ մինուսը կամ բացթողումը ես Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունն եմ համարում»,-ասաց նա ու անցավ ամենամեծ հաջողություններին: Առաջինը, ըստ Թևան Պողոսյանի, Քեսաբի ազատագրումն էր, մյուսը մեր բանակի տարած հաղթանակներն էին առաջին գծում, օգոստոսյան դեպքերի ժամանակ: Հետո նորից անցավ մինուսներին. «Հաջորդ բացասականը տնտեսական իրավիճակն է, և Հայաստանում իսկականից տնտեսությունը չի կարող զարգանալ, և դա, բնականաբար, իր հետևանքներն է ունենում արտագաղթի, աղքատության բարձրացման տեսքով»:
Քաղաքական առումով էլ չստացված իշխանափոխության փորձի ֆոնին Թևան Պողոսյանը խոստովանեց, որ դժվար է ասել, թե այս հարցում մեծ հաջողություններ են գրանցել իրենք, բայց, ըստ նրա, կան առաջին քայլերը, այն է՝ ձևավորվեց հիմքն այն խնդիրների, որ տարբեր ոչ իշխանական ուժեր կարողացան իրար հետ համագործակցել առնվազն խորհրդարանական մակարդակով:
ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը մեր հարցի պատասխանն սկսեց համաշխարհային իրադարձությունների էքսկուրսով:
Վերադառնալով Հայաստան՝ նա, որպես կարևոր քայլ, ընդգծեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, բայց հաջողությո՞ւն էր դա, թե՞ ոչ այնքան, Շահգելդյանը դժվարացավ հստակ պատասխանել, քանզի նախ ամուր դիրքավորվել է պետք այդ միությունում, որի հարցում ռեալ քայլեր դեռ չի տեսնում: Ինչ վերաբերում է իրենց կուսակցությանը, ՕԵԿ-ական պատգամավորն ասաց. «Մեզ համար փոփոխությունների տարի էր, մենք դուրս եկանք կոալիցիայից ու այսօր ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, մեր ծրագրով գնում ենք առաջ ու այսօր շարունակելու ենք համառորեն իրականացնել մեր ծրագրերը»: Հարցին՝ իշխանությունից դուրս գալն ու ընդդիմություն դառնալն իրենց համար ձեռքբերո՞ւմ կարելի է համարել, Մհեր Շահգելդյանն ասաց, որ խնդիրը դրա մեջ չէ: «Խնդիրը նրա մեջ է, որ մենք դարձանք ընդդիմություն, քանի որ արդեն հնարավոր չէր լինում իրականացնել այն ծրագրերը, որոնք կային, և մենք դուրս եկանք՝ պայքարելու այդ ծրագրերի իրականացման համար, բայց, իհարկե, որպես դրական հանգամանք, պիտի նշեմ, որ մենք այսօր շատ ավելի ակտիվ ու ազատ ենք:
Հրապարակ
- 15:10«Ինչո՞ւ էր Շուշիում տրնգի պարում, երբ ընդամենը ամիսներ անց Արցախի ժողովրդի փոխարեն որոշում էր կայացնելու ու հանձներ Արցախը. Հիմա ո՞վ է երախտամոռը»
- 14:10Չեմ ցանկանում, որ Հայաստանի ժողովուրդը կրկին խաբվի իր արևմտյան ընկերների կողմից
- 13:10Եթե Հայաստանը լավ հարևան դառնա, կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը․ Ալիև
- 12:10Սկոպլեում ով էր նախաձեռնել Լավրով-Միրզոյան հանդիպումը. Պարզվում է տեխնիկական թյուրիմացություն է եղել
- 11:10Շներից փախչելով՝ 7-ամյա տղան ընկել, գլուխը հարվածել է եզրաքարին. ՔԿ-ն՝ Սուրենավանի դժբախտ դեպքի մասին
- 15:10Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան»
- 14:10ՀԱՊԿ ԽՎ չգալու Հայաստանի որոշումն ափսոսանքով է ընկալվում. Գրիգորի Կարասին
- 13:10Մանիպուլյատիվ հայտարարություն է, Լարսը միշտ էլ բաց է եղել, այլ հարց է, որ թույլ չեն տալիս մեքենաների մուտքը ՌԴ. հենց երեկ մերժում է եղել
- 12:10Ադրբեջանցի «ռազմական փորձագետը» պնդում է, թե գաղտնի այցելել է Երեւան. նա տեսանյութ է հրապարակել
- 11:10Եվրամիությունը կոնկրետ առաջարկներ կմշակի Հայաստանի ԶՈւ-ին աջակցելու համար․ դեսպան
07.12.2023 | 15:10
07.12.2023 | 12:10
07.12.2023 | 11:10
06.12.2023 | 15:10
06.12.2023 | 14:10
06.12.2023 | 13:10
06.12.2023 | 12:10
06.12.2023 | 11:10
05.12.2023 | 15:10
05.12.2023 | 14:10
05.12.2023 | 13:10
05.12.2023 | 12:10
05.12.2023 | 11:10
04.12.2023 | 15:10
04.12.2023 | 13:10
04.12.2023 | 12:10
04.12.2023 | 11:10
01.12.2023 | 15:10
01.12.2023 | 14:10
01.12.2023 | 13:10
01.12.2023 | 12:10
01.12.2023 | 11:10
30.11.2023 | 14:10
30.11.2023 | 13:10
30.11.2023 | 12:10
30.11.2023 | 11:10
29.11.2023 | 16:04
29.11.2023 | 15:13
29.11.2023 | 15:11
28.11.2023 | 15:10
28.11.2023 | 13:10
28.11.2023 | 12:10
28.11.2023 | 11:10
27.11.2023 | 15:10
27.11.2023 | 14:10
27.11.2023 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.