ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ դեկտեմբերի 26-ին երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցում էին 1-12 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։
Փոքրիկների համար կազմակերպվել էր հեքիաթների հերոսների մասնակցությամբ շոու-ծրագիր, այնուհետ նրանք նվերներ են ստացել ԴԱՀԿ ծառայության կողմից:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ և նշել. «Մաղթում եմ ձեզ, որ բոլորդ լինեք առողջ, երջանիկ, միշտ ժպտաք, և որպեսզի ձեր մայրերն ու հայրերը ձեզ միայն ժպիտ պարգևեն»:
Լրագրողների հետ ճեպազրույցում Միհրան Պողոսյանն անդրադարձել է այն շուրջ 2500 երեխաներին, ովքեր Ծառայության հետ ունեն գործառույթներ: «Սա մեր Ծառայության ամենախոցելի և ամենամեծ ուշադրության կարիք ունեցող ոլորտն է: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ երեխաները կարողանան իրենց զգալ ինչպես իրենց ընտանիքի ներսում»,- ընդգծել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
Միջոցառման ավարտին Միհրան Պողոսյանը լուսանկարվել է փոքրիկների հետ:
Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: 2014 թվականի վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1444 կատարողական վարույթի, որից 1305-ն` ալիմենտի բռնագանձման (դրանցից մարզային բաժիններում՝ 793 ալիմենտի բռնագանձման վարույթ), բռնագանձված գումարը՝ 487 մլն 762 հազ. 811 ՀՀ դրամ (որից մարզային բաժիններում՝ 291 մլն 709 հազ. 944 ՀՀ դրամ), 132-ը` երեխաների տեսակցության կազմակերպման (որից մարզային բաժիններում՝ 67 վարույթ) և 7-ը` երեխաների հանձնման վարույթներ են (որից մարզային բաժիններում՝ 4 վարույթ)։ Ընդհանուր առմամբ, Ծառայությունն աշխատանք է տանում 2486 երեխայի հետ:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.