Այսօր սկսվելու է Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն ժողովը, որը կտևի մինչև դեկտեմբերի 28-ը և ինչպես միշտ, կանցկացվի փակ: Թե որտե՞ղ են հավաքվելու դաշնակցականները, գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ ՀՅԴ ԳՄ ժողովը Երևանում չի անցկացվելու: Սույն ժողովում լուրջ իրադարձություններ չեն սպասվում: Փոխարենը՝ Գերագույն ժողովին հաջորդելու է ՀՅԴ ընդհանուր ժողովը, որն արդեն համադաշնակցական է: Դրան մասնակցելու են ՀՅԴ-ի տարբեր երկրներում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչները: Ընդհանուր ժողովն սկսվելու է հունվարի 16-ին, որի ընթացքում ընտրվելու է ոչ միայն ՀՅԴ տեղական՝ գերագույն նոր մարմին, որի ղեկավարն այժմ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է, այլ նաև ՀՅԴ Բյուրոյի (համադաշնակցական) նոր կազմ, որի ներկայացուցիչը հիմա Հրանտ Մարգարյանն է:
Ընդհանուր ժողովը նույնպես, ավանդույթի համաձայն, անցկացվելու է փակ և Երևանից դուրս: Ըստ որոշ տեղեկությունների՝ այն բավական լարված է անցնելու, և չի բացառվում, որ ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը փոխվի, քանի որ նրանից դրսի կառույցները որոշակի դժգոհություններ ունեն: Ընդհանուր ժողովում քննարկվելու է նաև Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և ՀՅԴ-ի հետագա անելիքներն ու ուղեգիծը, որից հետո կտարածվի հայտարարություն և գնահատական կտրվի նաև երկրի իրավիճակին:
Թերևս, հենց այդ հայտարարությունից էլ պարզ կդառնա՝ ՀՅԴ-ն իշխանության հետ կոալիցիա կազմելո՞ւ է, թե՞ դրսի դաշնակցականները դեմ են լինելու այդ ձևաչափով գործող իշխանության հետ համագործակցությանը: Համադաշնակցական ժողովից հետո էլ ՀՅԴ նոր Գերագույն մարմինը ժողով կգումարի: Մի խոսքով, ՀՅԴ-ն մի ամիս փակ և կարևոր ժողովների մեջ է լինելու:
Հայկական Ժամանակ
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.