Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում ապացուցելու, որ իր որդեգրած «և-և»-ի քաղաքականությունը հնարավոր է, և այդ ուղղությամբ կրկին քայլեր են արվում: Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանն ավարտեց իր անդամակցության գործընթացը և դարձավ ԵՏՄ անդամ, ու մինչ Մոսկվայում Սերժ Սարգսյանն իր ելույթով շնորհակալություն էր հայտնում մեզ ԵՏՄ ընդունելու համար, գրեթե միաժամանակ այստեղ՝ Հայաստանում, իշխանական պատկան այրերն «ավետեցին» նաև, որ Հայաստանը բանակցություն է սկսում Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ, որը կներառի այն ամենը, ինչը հնարավոր է ԵՏՄ-ի անդամակցության պարագայում և չի սահմանափակվում այդ կազմակերպության կանոններով: Մոտ ապագայում ստորագրվելիք համաձայնագիրը, ըստ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանի, ներառելու է նախկինի տնտեսական այն դրույթները, որոնք չեն հակասում ԵՏՄ-ին, իսկ դրան զուգահեռ էլ` բանակցվելու է համաձայնագրի քաղաքական մասը:
2013թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի Հայաստանի և Եվրամիության պաշտոնյաներն անդրադառնում էին նոր համաձայնագրին, որը մեր առջև դրվեց անցած տարվա նոյեմբերին՝ Վիլնյուսում կայացած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, մասնավորապես Հայաստանը Եվրամիությանը կոչ էր անում ստորագրել համաձայնագրի քաղաքական մասն առանձին, ինչը Բրյուսելը մերժում էր` ասելով, որ չեն կարող տարանջատել տնտեսական ու քաղաքական բաժինները, որովհետև համաձայնագիրը մեկ ընդհանուր փաթեթ է: Եվրամիությունը հայտարարում էր, որ սպասում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, որպեսզի հասկանան, թե ինչի շուրջ կարող են ասոցացվել:
Սակայն բոլորովին վերջերս Եվրամիության հետ առևտրային համագործակցությունը շարունակելու, խորացնելու մասին արդեն սկսեցին խոսել նույն եվրոպացի գործընկերները, կոնկրետ՝ Եվրամիության դեսպան Տրայան Հրիսթեան:
Հրապարակ
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.