Վերջին օրերին տագնապալի տեղեկություններ էինք ստանում Փոթիից և ռուսական «Պորտ Կավկազ» նավահանգստից, որով Ռուսաստանի տարբեր քաղաքներ են տեղափոխվում հայկական բեռները: Օրերս տեղեկություն էինք ստացել, որ ռուսական այս նավահանգիստն առաջնահերթ կարգով սպասարկում է Ղրիմի ուղղությունը՝ կուտակումներ ստեղծելով և ձգձգելով փոխադրումները մյուս ուղղություններով: Իսկ դեկտեմբերի 24-ի երեկոյան հայկական բեռների կուտակում էր արձանագրվել Փոթիում, որի պատճառներն անհասկանալի էին:
Ըստ որոշ տվյալների, դրանք կապված էին վրացական որոշ ընկերությունների կամայական վերաբերմունքի հետ, թեև պաշտոնապես հայտարարվել էր, որ եղանակային վատ պայմաններն են կուտակման պատճառը: Երեկ մեր հարցերին պատասխանեց «Ապավեն» ընկերության հիմնադիր տնօրեն, Հայաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը: Նա հերքեց տեղեկությունը, որ հայկական բեռների նկատմամբ խտրական վերաբերմունք կա, և որ վրացական կողմն է ձգձգում փոխադրումը: Ըստ Գագիկ Աղաջանյանի, վրացական կողմը կապ չունի լաստանավերի ուղերթների հետ, և պատճառը եղանակային վատ պայմաններն են:
«Եղանակային պայմանների պատճառով շատ լաստանավեր կան կանգնած և ոչ միայն հայկական: Բոլոր բեռներն էլ չեն սպասարկվում: Կան բեռներ, որոնք կանգնած են երեկոյան էլ, այսօր առավոտյան էլ: Եթե քամու ուժգնությունը սահմանվածից ավելի է, բոլոր վերամբարձ կռունկները կանգնում են, որովհետև կարող են շրջվել: Կա փակ նավահանգիստ, հենց այս պահին էլ փակ է: Մենք ունենք բեռներ, որոնք չեն բարձվում: Դա կապ չունի Հայաստանի և հայերի հետ: Դա և վրացիներին է վերաբերում, և ադրբեջանցիներին, և ղազախներին, և ուզբեկներին, որոնց բամբակն այսօր մեծ քանակությամբ գնում է Փոթի նավահանգստով»,- ասաց Գագիկ Աղաջանյանը:
— Երեկ ի՞նչն էր պատճառը, որ հայկական բեռները կանգնել էին և չէին գնում:
— Ցանկացած նավահանգստում բեռները կանգնած են լինում, որպեսզի կուտակվի բեռնային խմբաքանակ: Լաստանավի աշխատանքի հաստատված գրաֆիկ «Պորտ Կավկազ»-Փոթի գոյություն չունի: Լաստանավերը գալիս են միայն համապատասխան նվազագույն բեռնաքանակ ունենալու պայմաններում՝ 16 վագոնից քչի դեպքում լաստանավը չի գնում: 46 վագոն ամսի 14-ին, այսօր 24-ն է, 10 օր առաջ, 14-ին դուրս եկավ, 17-ին բեռնաթափվեց Փոթիում: Եթե հիմա վերադարձավ, և այնտեղ ունենաք 4 կամ 6 վագոն, բնականաբար, այդ բեռները կկանգնեն, կսպասեն կուտակման: Չի գա 4 վագոնի համար լաստանավ:
— Մի քանի օր առաջ «Պորտ Կավկազում» երկաթուղային բեռներ էին կուտակված, և ռուսական կառավարությունն ինչ—որ հրահանգներ էր տվել, որոնք ձեզ անհանգստացրել էին: Այս մասին հայտնեց նաև «Ապավենի» տնօրեն Արսեն Ղազարյանը: Ի՞նչ հրահանգների մասին է խոսքը:
— Այո, Ղրիմի սպասարկումը, Ղրիմի ամբողջ մատակարարումը Ռուսաստանի կողմից տեղի է ունենում «Պորտ Կավկազ»-Ղրիմ լաստանավերի միջոցով: Ցամաքային ճանապարհ Ռուսաստանը Ղրիմի հետ չունի: Ուկրաինայի միջոցով է, գիտեք, այնտեղ փոքր տեղ կա, որը շրջափակված է ուկրաինական և ռուսական ռազմական ուժերի միջև: Ռուսական կողմը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավականին մեծ բեռնաքանակ է տեղափոխվում այժմ «Պորտ Կավկազով» դեպի Ղրիմ, հարց է բարձրացրել էքսպորտ գնացող բոլոր բեռները սահմանափակել, որպեսզի սպասարկեն Ղրիմ գնացող բեռները: «Պորտ Կավկազն» ի վիճակի չէ և թուրքական բեռները տեղափոխել, և Փոթի, և Կերչ տեղափոխել: Այդ նավահանգստի հնարավորությունները սահմանափակ են, և եթե ամբողջ այդ բեռնաքանակը, ինչպես նախկինում, տեղափոխվի «Պորտ Կավկազով», պարզապես Ղրիմի մատակարարման խնդիրը կլինի: Բայց ցանկացած նավահանգստի փակում տեղի է ունենում կառավարության որոշումով, որովհետև կան համապատասխան կոնվենցիաներ, որին ենթարկվում է նաև «Պորտ Կավկազը»՝ որպես միջազգային նավահանգիստ, ինչպես նաև Փոթին և այլն: Այս դեպքում պետք է կառավարության որոշում, որը դեռ չկա, կամ էլ գրություններ, առաջարկություններ տրանսպորտի նախարարությանը՝ այս հարցը բարձրացնել կառավարության մակարդակով: Մենք տեղեկացրել ենք այս մասին ՀՀ կառավարությանը: ՀՀ նախագահն արդեն տեղյակ է, և որոշակի քայլեր կձեռնարկեն:
— Ի՞նչ իրավիճակ է այս պահին «Պորտ Կավկազում»՝ հայկական բեռների հետ կապված: Կուտակումներ կա՞ն, թե՞ ոչ:
— Մենք ունենք այնտեղ բեռներ և փառք աստծո, որ ունենք: Նավը գնացել է, հերթական նավը մոտակա օրերս կբարձվի: Մենք ունեցանք պահ, երբ որ մենք ունեինք այնտեղ 9 վագոն, որոնք մոտ մեկ ամիս կանգնել էին: 9 վագոնի համար լաստանավն ուղերթ չէր կատարի: Հիմա, քանի որ ավելացավ ձմեռային վառելիքի՝ դիզվառելիքի ներկրման անհրաժեշտությունը Հայաստան, դիզվառելիքը կազմեց այն հիմնաքարը, որի շուրջ ավելացող բեռները տվեցին նավային ծավալ, և լաստանավն ավելի ինտենսիվ սկսեց աշխատել:
— Դոլար—դրամային ցայտնոտն ինչպե՞ս անդրադարձավ ձեր գների վրա:
— Գների փոփոխություններ մեր հիմնական պայմանագրերում մենք ի վիճակի չենք անել: Նույնիսկ եթե շատ ուզենանք: Նոր պայմանագրեր կնքելիս կամ մեկ միավոր փոխադրելու պայմանագրերում, բնականաբար, մենք հաշվի ենք առնում այն կուրսը, որն այսօր կա: Միջազգային բեռնափոխադրումների գնում Հայաստանում կատարած ծառայությունը կազմում է 3-4 տոկոս: Հայաստանից դուրս մեր բոլոր ծառայությունների դիմաց վճարումները՝ ծովային ընկերություններ, Վրաստանի նավահանգիստ, երկաթուղի, տարբեր տարանցիկ երկրների նավահանգիստներ, բոլոր ծառայությունների համար մենք վճարում ենք տարադրամով: Տրամաբանական է, և պետք է հաշվարկենք, որ համապատասխան տարադրամ մենք պետք է ձեռք բերենք, որ կարողանանք կատարել այդ վճարումները: Չէ՞ որ Հայաստանի տնտեսվարողը մեզ վճարում է ազգային դրամով:
— Ինչ-որ տոկոս կարո՞ղ եք նշել: Որքա՞ն են թանկանալու բեռնափոխադրումները:
— Մենք բոլոր հաշվարկներն անում ենք տարադրամով, հետո վերածում ենք դրամի և ներկայացնում ենք: Տարադրամով գների փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք պարզապես վերջում վերածում ենք ազգային դրամի և պայմանագրերը կնքում ենք այդ գումարով: Եթե համարում եք, որ կուրսի տարբերությունը գների ավելացում է, ուրեմն համարեք, որ ավելացել են:
Սյուզան Սիմոնյան
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.