Ամանորյա տոներից հետո քաղաքական նոր սեզոնի մեկնարկի՝ համաժողովրդական շարժման վերսկսման գործընթացի մասին մեր տեղեկությունները երեկ ոչ միայն հաստատվեցին, այլև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը որոշ մանրամասներ հայտնեց՝ հարուցելով ԲՀԿ-ի դաշնակից ՀԱԿ-ի քողարկված վրդովմունքը: Նախօրեին մենք գրել էինք, որ հունվարի 20-ին Ծառուկյանը նախաձեռնել է խորհրդաժողով՝ քննարկելու շարժման հետագա անելիքները:
Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն տարածեց, որ այդ խորհրդաժողովը կրելու է խորհրդատվական բնույթ, և հրավիրյալ քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական ակտիվիստների մասնակցությամբ քննարկվելու են իրավիճակը, ելքերը: «Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը: Մեզ համար կարևոր են քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների տեսակետներն ու մոտեցումները: Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուրի փաստարկված առաջարկն ու տեսակետը տեղ գտնեն ընդհանուր որոշումների կայացման գործում: Գիտակցելով, որ երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերի քննարկումն ու որոշումների ընդունումը չպետք է սահմանափակվեն նեղ կուսակցական ձևաչափով, մենք իրոք կարևորում ենք մեր քաղաքական գործընկերների ու երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի ու հասարակական ակտիվ շրջանակների տեսակետներն ու շահագրգիռ մասնակցությունը»:
Հայտարարության մեջ հարկ են համարել հատուկ ընդգծել, որ սա ոչ թե ԲՀԿ միջոցառումն է, այլ Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունը՝ թերևս հերթական անգամ ընդգծելով Ծառուկյանի լիդերության հանգամանքը:
Այս առումով ՀԱԿ արձագանքում նկատելի վրդովմունք կար և անուղղակի հայտարարություն խորհրդակցությանը չմասնակցելու մասին: ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, պատասխանելով iLur-ի հարցին, նշել է. «Ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն, բացի եռյակից, խորհրդակցությունների շարք են սկսել քաղաքական այլ ուժերի, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ: Հունվարի 20-ին հայտարարված հավաքն էլ այդ շարքի հերթական միջոցառումներից է, ինչի մասին մեր գործընկերները մեզ նախապես տեղյակ էին պահել: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա մենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ ենք անցկացնում երկկողմ կամ եռյակի ձևաչափերով:
Հրապարակ
- 11:00Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ.՝ անվանելով նրան դինոզավր
- 14:05Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
- 10:58Սեյրան Օհանյանը ոչ մերժել է, ոչ ընդունել. Նա դեռ չի ուզում ասպարեզ ելնել
- 12:15Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքը գերազանցված է. Ապառիկով դեղորայք է վաճառվում
- 10:58Խնդրում եմ բամբասանքներին և խոսակցություններին տեղիք մի տվեք․ Վահրամ Բաղդասարյան
- 10:58«Մեջների կյաժը» Թովմասյանն էր
- 11:00Քննարկել են «վրեժխնդրության վճիռը»․ կմիանա՞ Սեյրան Օհանյանը
- 12:10Էդմոն Մարուքյանը ԱՄՆ-ից կվերադառնա, երբ հարցի լուծումը գտնված կլինի
- 11:57Որտեղի՞ց ՌՈ պետին տասնյակ միլիոնների ունեցվածք
- 11:00Շան գլուխը թաղված է Ռուսաստանում
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.