«Դատապարտյալների հիվանդանոցը քրեակատարողական համակարգում ամենացանկալի կալանավայրն է համարվում: Դատապարտյալներն ամեն ինչ անում են մայրաքաղաքի կենտրոնում հիվանդանոցային թեթև ռեժիմով գործող այս հիմնարկ տեղափոխվելու համար: Հաճախ նույնիսկ տարբեր առարկաներ են կուլ տալիս, որոնք միայն հիվանդանոցային պայմաններում և վիրաբույժի միջամտությամբ է հնարավոր դուրս բերել մարմնից՝ մեխեր, գդալներ, ապակի և այլն: Սա համակարգի նաև ամենայուղոտ հաստատությունն է, ամենամեծ կոռուպցիոն ռիսկ պարունակող: Արդարադատության նախարարների աչքը միշտ այս հաստատության վրա է:
Հրայր Թովմասյանը ծառայողական քննություն նախաձեռնեց հիվանդանոցում, նույնիսկ քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրեց հիմնարկի պետ Արամ Խաչատրյանի լիազորությունները, նրա տեղակալին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով: Հետագայում, սակայն, Արամ Խաչատրյանին հաջողվեց մնալ իր պաշտոնում: Այժմ կրկին, եթե հավատանք ՔԿՀ-ից հոսող ոչ պաշտոնական տեղեկություններին, «Դատապարտյալների հիվանդանոցի» պետի գլխին ամպեր են կուտակվել: ՔԿՎ նոր պետ Արթուր Օսիկյանը որոշել է զբաղվել այս կալանավայրով, հասկանալ, թե ինչու և ում մեղքով են որոշ «արտոնյալ» դատապարտյալներ տարիներով պահվում այստեղ:
Այս աղբյուրի համաձայն, Արամ Խաչատրյանը նույնիսկ նախազգուշացում է ստացել, որպեսզի վերանայի իր ղեկավարած հիմնարկի ներսը և վերացնի թերությունները: Բացի այս, հիվանդանոցով զբաղվում է նաև Գլխավոր դատախազությունը, որը նոյեմբերին այստեղ ստուգումներ է իրականացրել և հայտնաբերել հոգեմետ նյութերի պակասորդ և ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ: ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բացթողնման և հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ, և ՀՔԾ-ում դեպքի առթիվ գործ է հարուցված Քրօր. համապատասխան հոդվածով (267):
Երեկ ՔԿՎ պետի մամուլի խոսնակն ասաց, որ մեր տեղեկությունը, Արամ Խաչատրյանին աշխատանքից ազատելու Օսիկյանի մտադրության մասին, չի համապատասխանում իրականությանը, ինչին գուցեև հավատայինք: Բայց տեղեկություն է շրջում, թե Արթուր Օսիկյանը փոխոստիկանապետ եղած ժամանակ ինչ-որ կոնֆլիկտ է ունեցել ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ, իսկ վերջինս էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի՝ Արամ Խաչատրյանի հորեղբոր տղան է: Գուցե սա է պատճառը, որ հենց հիվանդանոցից էլ սկսվել է Արթուր Օսիկյանի բարեփոխումը:
Դատախազության ստուգումներն այստեղ սկսվեցին Օսիկյանի ՔԿՎ պետ դառնալուց մեկուկես ամիս հետո: Ի դեպ, դատապարտյալները վատ կարծիքի չեն Արամ Խաչատրյանի վերաբերյալ և, որպես հիվանդանոցի պետի, նրա մասին հարգանքով են խոսում: Մյուս կողմից, նա համարվում է ՔԿՎ պետի անվտանգության գծով տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի մտերիմներից: Իսկ Հովհաննիսյանը համակարգի ամենահին կադրերից է: Ասում են, կալանավայրերում առանց Հովհաննիսյանի գիտության ճանճ էլ չի թռչում:
Սյուզան Սիմոնյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.