Մեր իշխանական վերնախավի «ուտող-խմող» տղամարդկանց շրջանում մեծ տարածում ունեն իմպոտենտների մասին անեկդոտները: Տղամարդկանց, հավանաբար, դուր է գալիս, որ իմպոտենտն իրենք չեն, այլ՝ անեկդոտների հերոսները: Ասենք, ծերուկը՝ վերջին մոդայիկ անեկդոտից, որը գնում է բժշկի և իր տղամարդկային ուժի քառապատկում է պահանջում՝ առավոտ-ցերեկ-երեկո-գիշեր գրաֆիկով, որովհետև իր 80-ամյա հարևանն ասել է, որ իր մոտ այս գրաֆիկն ստացվում է: Բժիշկն էլ պատասխանում է. «Է՜, դու էլ ասա»:
Երկու օր առաջ, երիտասարդ երկրապահների համագումարի ժամանակ այս անեկդոտը լրագրողների համար պատմեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ի պատասխան նրանց պնդման, թե ասում են, որ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն է ծեծել ազատամարտիկներին: Երանոսյանն է ծեծել, թե նրա թիկնապահները, թե գինովցած ազատամարտիկներն իրենք իրենցով են հայհոյել նախագահին, թե դա եղել է այն բանից հետո, երբ Երանոսյանը փորձել է «վերբովկա» անել իրենց, ի վերջո, այնքան էլ էական չէ:
Իշխանությունը պետք է պատրաստ լինի հայհոյանքի
Էական է ծեծի կրկնությունը և այն, որ «ծեծ-քֆուրի դիմաց» թեման ուղղակի առնչվում է իմպոտենցիա հիվանդության հետ: Այս դեպքում իրենց անկարողությունն ու թուլությունն են հաստատում և ծեծողը, և հայհոյողը: Մարդիկ անօգնական հայհոյում են, երբ այլևս անկարող են որևէ կերպ ստիպել իշխանությանը մտածել ժողովրդի մասին, և նրանց համար «Սերժին քրֆելը» բնական լիցքաթափում է այլևս: Հայհոյողին ծեծողը նույնքան անօգնական է, ինչպես կնոջը ծեծող տղամարդը, որն այլևս անկարող է նրան բավարարել: Նա ի վիճակի չէ խնդիրները լուծելու ավելի արժանապատիվ ձև գտնել: Ուստի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նման սպառնում է, որ կկտրի իր ներկայությամբ գլխավոր իշխանավորին հայհոյողի ականջը:
Վաղինակ Շուշանյան. «Ժապավենները ֆիքսել են հանցագործների դեմքերը»
«Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ ոնց ա ականջներս կտրելու»,- գների թանկացման դեմ ակցիայի ժամանակ ասաց ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը և մեկ օր անց ծեծվեց «Բակալեյա» և «Լայթ սթայլ» խանութների դիմաց: 23-25 տարեկան անծանոթ տղաներ հարձակվեցին ակտիվիստի վրա, երբ նա սիգարետը ձեռքին դուրս էր գալիս խանութից, տապալեցին գետնին և սկսեցին ոտքերով հարվածել: «Ասեցին՝ դու իմ նախագահին ես քրֆում, այ թուլա, դե կեր, ու սկսեցին հարվածել: Ես ռեակցիա չհասցրի տալ, փորձեցի մեկի ոտքը բռնեմ, մյուսը ոտքով հարվածեց շրթունքիս: Եթե ոտքի կանգնեի, հաստատ չէին կարողանա իրենց փոքրամարմին վիճակով իմ հարցերը լուծել: Մարդիկ իմ բղավոցից դուրս թափվեցին:
Նրանք փախան «Լայթ սթայլ» խանութի կողմը: Որ տեսնեմ՝ կճանաչեմ հաստատ»,- պատմեց մեզ Շուշանյանը, պնդելով, որ ինքը հանգիստ տղա է, իրավաբան և ոչ մեկի հետ անձնական խնդիրներ չի ունեցել: «Համոզված եմ, որ ծեծի բոլոր դեպքերը կապակցված են»,- ասաց նա: Ոստիկանությունը խոստանում է անաչառ քննություն, բայց դեպքից 4-5 օր է անցել, իսկ «Բակալեյա» և «Լայթ սթայլ» խանութների տեսաձայնագրող սարքերի ժապավենների վերծանությունը չկա: Բացի այդ, Հանրապետության փողոցի այդ հատվածում կարմիր գծեր են, որոնց տեսախցիկները լավագույն որակն ունեն և ընդարձակ, քառակողմ տեսադաշտ: Բացառվում է, որ դրանք ֆիքսած չլինեին ծեծողների դեմքերը, և եթե մինչ այս պահը ոչ մի հայտարարություն չկա, ուրեմն մեծ է հավանականությունը, որ այդ տղաներն «անտեր» չեն:
Սրա հետ կապված՝ հիշեցինք անցյալ տարվա նոյեմբերի 1-ի դեպքը, երբ ՀԱԿ գրասենյակ էր մտել դանակները ձեռքին քաղաքացին՝ Սպիտակի նախկին քաղաքապետը, և սպառնացել էր Լևոն Զուրաբյանին՝ իշխանությանը քննադատելու համար: Ոստիկանությունը զննեց դրսում տեղադրված տեսախցիկների ժապավենները և երկու օրում բերման ենթարկեց քաղաքացուն: Հետագայում նա անմեղսունակ ճանաչվեց և դատապարտվեց հարկադիր բուժման: Հավանաբար, տեր չուներ: Այս անգամ տեսախցիկները ոչ թե մեկ, այլ չորս կողմից են եղել տեղադրված, բայց հանցագործներին դեռ չեն ճանաչել կամ էլ չեն ցանկանում ճանաչել:
Սվազյանին թեթև մեղադրանք են առաջադրել
Նույն դանդաղկոտությունն ու անհասկանալի պահվածքը իրավապահները դրսևորեցին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքով: Նրան ծեծող անձին՝ Արշակ Սվազյանին, մեղադրանք է առաջադրվել թեթև հոդվածով՝ ՀՀ ՔՕ 117-րդ, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը նույնիսկ կալանք չի ենթադրում: Մինչդեռ ակնհայտ էին 113 հոդվածի 2-րդ մասի հատկանիշները՝ «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» կազմակերպված խմբի կողմից (այս հոդվածը ենթադրում է ոչ թե տուգանք կամ կարճատև կալանք, այլ ազատազրկում առնվազն 5 տարի ժամկետով՝ Ս. Ս.):
Այս կարծիքն է «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել ՀԱԿ իրավական համակարգող, Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի, ուղեղի ցնցումը, որը հայտնաբերվել է տոմոգրաֆիկ հետազոտության ժամանակ, բերելու է առողջության երկարատև քայքայման, հետևապես գոնե միջին ծանրության հոդվածով մեղադրանք է ենթադրում: «Կարծում եմ, որ գործել է խումբ, քանի որ ծեծողը տեղեկացվել է ինչ-որ մեկի կողմից, որ Արամ Մանուկյանը հասնում է տուն, և մտել է մուտք Արամ Մանուկյանի գալուց 40 վայրկյան առաջ»: Արմեն Խաչատրյանը վստահեցնում է, որ դատավարության ընթացքում պահանջելու է հոդվածի փոփոխություն, մեղադրանքի խստացում:
Ժողովրդին մնում է հայհոյել
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ծրագրային ելույթն ԱԱԾ աշխատողի մասնագիտական տոնին բավական էր հասկանալու համար, որ իրավապահները հակված են կամ առաջադրանք ունեն հովանավորելու ծեծող բրիգադները: Ասելով, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում, Գորիկ Հակոբյանը ոչ թե Երևանում օրը ցերեկով տեղի ունեցող ահաբեկչությունները նկատի ուներ, այլ հենց «քֆուրը»:
«Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու անպատասխանատու կոչեր… Մեր կողմից կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հանրապետության սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսևորում վճռականորեն կանխելու համար»,- նախազգուշացրել է ԱԱԾ տնօրենը բոլոր դժգոհներին: Իսկ դժգոհությունը կամ, ավելի պատկերավոր ասած, «քֆուրը» այս օրերին գերիշխող տրամադրությունն է:
Այն արտահայտվում է ազատամարտիկների կերուխումի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորների ելույթներում, ակտիվիստների բողոքի ակցիաների ժամանակ, մթերային խանութներում, երբ միջին վիճակագրական հայը ծանոթանում է դեպի վեր թռչող գներին: Եվ ի՞նչ է նրան մնում անել: Միայն հայհոյել: Իրավիճակը փոխելու այլ լծակներ նա չունի:
Սյուզան Սիմոնյան
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.