Երբ ասում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, նկատի ունենք առաջին հերթին մտածողության փոփոխությունը: Եվ սա, թերևս, ամենադժվարն է փոփոխություններից, թերևս ավելի դժվար, քան իշխանափոխությունը: Դժվարության մասշտաբը հասկանալու համար կարելի է դիտարկել հենց թեկուզ Ամանորի օրինակը: Ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ Ամանորյա դեպրեսիայի պիկին պոռթկում են, թե վերջ, այլևս նույն կերպ Ամանորին չեն վերաբերվելու, նույն կերպ չեն դիմավորելու Նոր տարին և հաջորդ տարի նորից գնում են «Կայզեր» սուպերմարկետից հերթական վարկը վերցնելու՝ Ամանորյա սեղանի ճոխությունն ապահովելու համար: Սա շատ լեգիտիմ պատճառներ ունի, ծնողները չեն ուզում, որ երեխաները ընկերների կամ դասարանցիների մոտ վատ զգան այն պատճառով, որ իրենց սեղանին ինչ-որ բան այնպես չէ, կանայք չեն ուզում, որ ամուսինները վատ զգան, ամուսինները չեն ուզում, որ կանայք վատ զգան, և այդպես շարունակ: Ամանորից կես ժամ առաջ իսկապես ամեն ինչ լավ է, իսկ մի քանի ժամ անց ծագում է անխուսափելի հարցը, բա էսքանը ո՞նց ենք ուտելու, որ չփչանա:
Հետո մեր տուն գալիս են առաջին հյուրերը: Ու մենք նրանց առաջ դնում ենք բուդը, տոլման, բլինչիկը, ստալիչնի սալաթը: Բայց մեր հյուրերը չեն ուտում դա և հասկանալի է, որովհետև նրանք նախ իրենց տանը դիմավորել են Նոր տարին, կերել իրենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո գնացել են քավորի տուն, քավորի տանը կերել քավորենց բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը: Հետո քավորի տնից շտապ վերադարձել են իրենց տուն, որովհետև իրենց սանիկն է եկած եղել, տան դռների առաջ մնացել: Շտապ հասել են, որ սանիկները դրսում չմնան: Ու սանիկների առաջ օրինակ են ծառայել նորից կերել են իրենց սարքած բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը, որ սանիկներին հավեսի գցեն: Հետո եկել են մեր տուն: Ու մենք այդ մարդկանց բացատրում ենք, որ մենք մեր բուդը, տոլման, բլինչիկը և ստալիչնի սալաթը պատրաստել ենք բոլորովին ուրիշ բաղադրատոմսով:
էս ամեն ինչի մեջ չափազանց անառողջ բան կա: Իհարկե, հիմա այս իրավիճակը փոխվում է, բայց հիմնականում տեխնիկական պատճառներով: Գոյանում են հարուստներ, որոնք արմատապես այլ կերպ են նշում Նոր տարին, աղքատները նույնիսկ այսպես չեն կարողանում նշել: Բայց մարդկանց մեծամասնությունը, միևնույն է, հավատարիմ է այս սցենարին: Եվ իրապես պետական մակարդակի խնդիր է մարդկանց ամանորյա սթրեսից պաշտպանելը, և երբեմն նման հարցերը պետք է լուծել վարչական միջամտությամբ: Ինչպե՞ս կարելի է դա անել, օրինակ՝ Ամանորի կապակցությամբ պետք է ունենալ միայն մեկ ոչ աշխատանքային օր հունվարի 1-ը: Հունվարի երկուսը պետք է լինի աշխատանքային, եթե նույնիսկ շաբաթ է կամ կիրակի: Եվ հաջորդը ոչ աշխատանքային, պետք է լինի հունվարի վեցը՝ Սուրբ ծնունդը, և հիմնական շեշտը պետք է դնել հենց այս օրվա վրա: Ու վերջ, նոր տարվա առաջին 15 օրվա մեջ ուրիշ ոչ աշխատանքային օրեր չպիտի լինեն, բացի շաբաթ, կիրակիներից: Սա մի վարչական որոշում է, որի արդյունքում վերջապես իր մահկանացուն կկնքի խոզի բուդը, իսկ բլինչիկը, տոլման և ստալիչնի սալաթը կշարունակեն մնալ ցանկալի:
Հայկական Ժամանակ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.