Աշխարհում և հատկապես Եվրասիա մայրցամաքում ուրվագծվող տնտեսական ճգնաժամի էությունը լավագույնս ըմբռնելու և միտումները գնահատելու համար նախևառաջ անհրաժեշտ է վեր հանել դրա հիմքերը, դրդապատճառներն ու ընդգրկման աշխարհագրական շրջանակները: Այդ նպատակով, եթե ներկա գլոբալ տնտեսական հիմնախնդիրները համեմատենք, ասենք, 2000-ականների առաջին տասնամյակի ավարտին բռնկված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, ապա ելակետային պետք է համարել առնվազն 2 առանցքային տարբերություններ՝ նախ այն, որ ներկա գործընթացների ենթատեքստում առաջնային են քաղաքական գործոնները և երկրորդ՝ ի տարբերություն 2008-ի (ճգնաժամը սկիզբ առավ ԱՄՆ-ից), զարգացումների թատերաբեմը Եվրասիան է: Հաշվի առնելով վերոնշյալն՝ աներկբայորեն պետք է փաստել, որ ներկայում առաջացած գլոբալ տնտեսական հիմնախնդիրներում բավականաչափ մեծ չափաբաժին ունի դրանց արհեստածին և նպատակաուղղված առանձնահատկությունը՝ պայմանավորված առկա աշխարհաքաղաքական գործընթացներով և հատկապես՝ միջազգային տնտեսական և քաղաքական կարևորագույն դերակատարներից մեկի՝ ԱՄՆ-ի հետապնդած աշխարհաքաղաքական շահերով ու վարած ֆինանսատնտեսական քաղաքականությամբ:
Վերոնշյալի համատեքստում կարելի է առանձնացնել մի քանի գործոններ, որոնք անկյունաքարային են ներկա տնտեսական հիմնախնդիրների առանցքում՝
1. Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ հայտարարված տնտեսական և քաղաքական պատժամիջոցները՝ լավագույնս հաշվարկված այդ երկրի տնտեսության կառուցվածքային առանձնահատկություններին համապատասխան
2. Նավթի համաշխարհային գների պարբերական և նպատակաուղղված անկումը
3. Համաշխարհային շուկայում ամերիկյան դոլարի դիրքերի ամրապնդումը
4. ՌԴ տնտեսության լրջագույն ազդեցությունը հատկապես հետխորհրդային տարածքի և Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների վրա
5. Ճգնաժամի թատերաբեմ հանդիսացող աշխարհագրական տարածքի սպառողական շուկաներում առկա խուճապային տրամադրությունները:
Թվարկված գործոնների բովանդակությունից ելնելով՝ ակնհայտ է դառնում, որ միայն դրանց չեզոքացման պարագայում և բնականաբար դրան հաջորդած որոշակի ժամանակային սահմաններում աստիճանաբար համաշխարհային տնտեսությունը կվերականգնի իր ընթացքի հարաբերական կայունությունը:
Թերևս, նույն այդ գործոնների արհեստածին բովանդակային առանձնահատկություններն ու դրանց օբյեկտիվ հետևանքներն են, որ բավականաչափ բարդացնում և գրեթե անհնարին են դարձնում առկա գործընթացների ազդեցությամբ տնտեսական խնդիրներ կրող բազմաթիվ երկրների՝ որևէ գործիքակազմի կիրառմամբ կանխելու դրանց բացասական ազդեցությունը սեփական տնտեսությունների վրա:
Ելակետային ընդունենելով վերոնշյալը՝ և իհարկե, գնահատելով Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի մոտեցումներն ու նպատակները հատկապես Արևելյան Եվրոպայում (ուկրաինական հիմնախնդրի շուրջ) ծավալվող գործընթացների նկատմամբ՝ կարելի է տանել այն իրավիճակային սահմանագծերը, որոնք կստիպեն Միացյալ Նահանգներին վերանայել կամ մեղմել ներկայում տարվող տնտեսական քաղաքականությունը՝
1. Որևէ կերպ չհանգեցնել ճգնաժամային այնպիսի իրավիճակի, երբ Ռուսաստանի իշխանությունները երկրի ներսում խորացող խնդիրները ստիպված կլինեն լուծել ագրեսիվ քաղաքականությամբ և ռազմական գործողությունների դիմելու ճանապարհով (եթե իհարկե ԱՄՆ-ը չունի նման հեռահար նպատակներ):
2. Որևէ կերպ թույլ չտալ Վաշինգտոն-Մոսկվա հակամարտության այն աստիճանի խորացում, որը էական տարաձայնություններ, անգամ քաղաքական ընդհարում կառաջացնի նաև ԱՄՆ-ի և եվրոպական առանցքային դերակատարների միջև:
Այս համատեքստում, պետք է փաստել, որ ներկայում խորացող տնտեսական խնդիրների չեզոքացումը ոչ թե ժամանակային բնույթ է կրում, այլ իրավիճակային, հետևաբար բավականաչափ բարդ է, գրեթե անհնարին դրա համար որոշակի ժամանակային սահմանների կանխատեսումը:
Հենց ներկա տնտեսական գործընթացների հակամարտային բնույթն է, որ թույլ չի տալիս դրանց անուղղակի թիրախ դարձած պետություններին՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու՝ ճգնաժամային զարգացումները հնարավորինս մեղմելու համար: Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության ներկա հիմքերն ու առանձնահատկությունները և դրանցում ԱՄՆ-ի գերակա դիրքերը հնարավորություն են ընձեռում խելամիտ և նպատակաուղղված քաղաքականության իրականացման միջոցով առավելագույն և տրամաբանորեն հաշվարկված հերթականությամբ հարվածներ հասցնել թիրախավորած պետություններին՝ կենտրոնացնելով նրանց անարդյունավետ կարճաժամկետ լուծումների փնտրտուքի վրա և, ըստ էության, հնարավորություն չթողնելով երկարաժամկետ միջոցների ձեռնարկման համար:
Ստեղծված իրավիճակում ներկա տնտեսական հիմնախնդիրներից առավելագույնս տուժում են ոչ դիվերսիակացված, հիմնականում էներգակիրների վաճառքից կախված, ներքին ինքնաբավ հիմքով տնտեսություններ չունեցող պետությունները (առաջին հերթին Ռուսաստանը) և վերջիններից էական կախվածություն ունեցող երկրները:
Հենց այս հարթության մեջ պետք է դիտարկել նաև ՀՀ վրա ճգնաժամի ազդեցության շոշափելի հետևանքները՝ ընդգծելով առնվազն 3 կարևոր հանգամանք՝ նախ Հայաստանի տնտեսության առարկայական կախվածությունը Ռուսաստանից, երկրորդ՝ հայրենի տնտեսության կառուցվածքային թերությունները (հատկապես ներմուծման բարձր ցուցանիշը) և, իհարկե, իրավիճակի հոգեբանական առանձնահատկությունները՝ պայմանավորված հատկապես հասարակության շրջանում տիրող տարեմուտին բնորոշ խուճապային տրամադրություններով:
Հիմք ընդունելով ներկա համաշխարհային տնտեսական գործընթացների՝ վերը նշված բովանդակային առանձնահատկությունների տրամաբանությունը՝ անհերքելի է դառնում այն հանգամանքը, որ ՀՀ ո′չ կառավարությունը, ո′չ Կենտրոնական բանկը բավարար հնարավորություններ չունեն որևէ միջամտությունների ճանապարհով գլոբալ գործընթացների հետևանքների վրա էական կանխիչ ազդեցություններ ունենալու (անգամ հատուկ միջամտությունների միջոցով դրամի փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու փորձերը դատապարտված են տապալման):
Մինչդեռ սա բնավ էլ չի նշանակում, որ իրավիճակը բացառապես արտաքին գործընթացներով բացատրելով՝ պատկան մարմինները պետք է ձեռնածալ հետևեն հակամարտ աշխարհաքաղաքական բևեռների բախման ընթացքին: Բնավ ոչ, Հայաստանի պարագայում հրամայական է առաջացել «նոր հեծանիվ հորինելու»՝ նոր ազգային տնտեսական քաղաքականություն մշակելու և կենսագործելու. ինչպես Չերչիլն է ժամանակին ասել՝ «Յուրաքանչյուր ճգնաժամ ստեղծում է նոր հնարավորություններ»:
Իսկ ներկա պայմաններում գործարար և հասարակական շրջանակներում առկա խուճապային տրամադրությունները հնարավորինս մեղմելու համար կարելի է առաձնացնել մի քանի առաջնային քայլեր՝
1. Նախ և առաջ, Հայաստանի իշխանությունները պետք է լինեն առավելագույնս անկեղծ, թափանցիկ՝ հնարավորինս մատչելի կերպով ներկայացնելով ստեղծված իրավիճակի հիմնապատճառները:
2. Հետևողականորեն և սկզբունքային քայլեր իրականացնել, անհրաժեշտության դեպքում խստագույն պատիժ կիրառել իրավիճակն անհարկի ապակայունացնող բոլոր սպեկուլյատիվ գործողությունների դեմ, ինչպես նաև՝ կանխել անհիմն և տարերային երևույթները ներքին շուկայում:
3. Հետևողական հոգեբանական-քարոզչական գործունեության միջոցով փորձել ուղղորդել տնտեսական հարաբերությունների յուրաքանչյուր սուբյեկտի(անհատից, ընտանիքից մինչև տնտեսվարող) տնտեսական վարքը՝ ջանալով սահմանափակել նրանց ոչ հաշվարկված գործողությունները:
4. Անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ տրամագծորեն փոխելու վարվող տնտեսական քաղաքականությունը, տնտեսության կառուցվածքը՝ մշակելով ինքնաբավ տնտեսական համակարգ ստեղծելու սկզբունքային և հավակնոտ ծրագիր՝ գրագետ կերպով հաշվարկված ժամանակափուլերով:
Հ.Գ. Թեպետ տնտեսագետ չեմ, և առաջարկածս վերլուծությունն ու տեսակետերն իրենց հիմքում քաղաքական են, բայց առկա իրավիճակի յուրահատկությունն, անխոս, անհրաժեշտություն է առաջացնում նաև քաղաքական մոտեցումների վերհանման:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.