«Ֆինանսական բուրգի» գործը տուժողներից Արտակ Գալստյանն է սարքել՝ կատարելով Վանո Սիրադեղյանի պատվերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տալիս ասաց գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը, որը մեղադրվում է խարդախության, քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափի գումարները (ընդհանուր՝ մոտ մեկ միլիոն դոլար) հափշտակելու մեջ:
«Այս ամենի համար, ինչ կատարվում է իմ հետ, մեղավորն Արտակ Գալստյանն է: Արտակը կատարում է պատվեր: Նա ասել է, որ իր մեջքին կանգնած է Վանո Սիրադեղյանը, ներկայացել է որպես Վանոյիի աջ ձեռքը: Ինքն ասում էր՝ Վանոն մեջքիս կանգնած ա, իրանից բացի նենց մարդիկ են կանգնած: Որտեղ նստում, հելնում էր, ասում էր՝ Վանոյի Արտակն է: Ու ինքը տենց շատ տեղեր հարցեր լուծել ա, ասում էր՝ Վանոյի հետ սկայպով խոսում էր, նա կարգավորում էր ամեն ինչ: Արտակը ստեղծել է հանցավոր խումբ, իմ ընտանիքի նման բազմաթիվ ընտանիքներ է քանդել: Այս բուրգ կոչեցյալն ինքն է ստեղծել, ինձ քննիչներն են ասել, որ հատուկ քննչականում իրեն «բուրգի ճարտարապետ» են ասում: Ինքն ա ստեղծել բուրգը, այնպես արեց, որ խլեց իմ հանքը, ես այսօր հայտնվեցի այս կարգավիճակում: Ինձ սարքեց խարդախ այն դեպքում, որ ինքն է խարդախ»,-ասաց ամբաստանյալը:
Ամբաստանյալը պատմեց, որ 2010թ. ինքը և իր որդու քավորը՝ գործով տուժող ճանաչված Մուշեղ Սաֆարյանը, որոշել են ավազի հանք բացել Կոտայքի մարզում։ Հանքը բացելու համար ամբաստանյալը պարբերաբար երկու տոկոսով գումարներ է վերցրել Արտակ Գալստյանից, որը նախ պահանջել է, որ Արթուրն իր բնակարանը գրանցի Արտակի կնոջ անունով, այնուհետև պահանջել է նաև, որ Արթուրն իր կնոջ անունով դարձնի հանքի իր մասնաբաժինը՝ 50 տոկոսը:
Արթուր Անդրեասյանը նաև իր պարտքերի վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել, որոնցում, ինչպես նշեց նա, պարտքի գումարն այլ է եղել, ավելի մեծ, ինքն առանց ստուգելու է ստորագրել դրանք:
«Քանի որ ես Արտակին լիովին վստահում էի, երբեք հաշվարկները ես չեմ արել: Հիմա, երբ պատռվեց իր դիմակը, ես վստահ եմ, որ ինձ խաբել է, իմ պարտքն այդքան չի, որքան ես ընդունել եմ: Իմ առողջական վիճակից ելնելով ավելացրել է գումարները, իմ տվածները չի հաշվել»,-ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ ամսական 12 հազար դոլարի չափով տոկոս է վճարել Արտակ Գալստյանին:
Արթուր Անդրեսյանը վստահեցրեց, որ բոլոր տուժողներն էլ, որոնք իրեն պարտքով կամ տոկոսով գումար են տվել, բոլորն էլ իմացել են, որ ինքն այդ գումարը հանքից ստացած շահույթից պետք է վճարեր, որը, սակայն, հետագայում Արտակ Գալստյանը վաճառել է։
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ:
news.am
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.